Պրոբլեմատիկ մաշկը հատուկ խնամք է պահանջում: Այն հակված է յուղոտվելու , իսկ կոսմետիկ միջոցների օգտագործումից այն ընկնում է «մյուս ծայրահեղության» մեջ և դառնում է չոր: Պրոբլեմատիկ մաշկի պրոբլեմները լուծելու համար հարկավոր է բնական կոսմետիկա օգտագործել: Իսկ առավել արդյունավետ միջոցներից է դեմքի դիմակը, որը կարելի է պատրաստել տնային պայմաններում ու բնական միջոցներով: Դա ավելի էժան է, հարմար ու միաժամանակ արդյունավետ: Aroxj.am-ը ներկայացնում է 2 դեմքի դիմակ պրոբլեմատիկ մաշկի համար:

 

Ասպիրինի դիմակ: Ասպիրի դիմակը հատկապես խորհուրդ է տրվում նրանց, ովքեր ունեն ակնեի առաջցամն պրոբլեմ: Այս հավերժ տհաճ խնդիրը հնարավոր է հեշտ լուծել: Այն ձեզանից կխլի մի քանի րոպե ու չի պահանջում մեծ ֆինանսական ծախսեր: Դիմակի պատրաստման համար անհրաժեշտ է`


4-5 հատ ասպիրինի հաբ, ջուր և մեղր


Ասպիրինի հաբերը հարկավոր է մանրացնել մինչև դրանք դառնան ավազահատիկի չափ: Այնուհետև քիչ-քիչ ավելացնել ջուրը, որպեսզի այն ոչ շատ պինդ դառնա, ոչ էլ ջրիկ լինի: Երբ նորմալ խտությամբ խառնուրդը պատրաստ կլինի ավելացնում եք մեկ փոքր գդալ մեղր: Սա էլ խառնում եք իրար: Ստացված խառնուրդը պետք է քսել դեմքին, պահել 10-15 րոպե, հետո լվանալ գոլ ջրով: Այն կհեռացնի դեմքի վրայի սև կետերը, կկախնարգելի ակնեի առաջացումը, իսկ եթե դրանք կան, ապա կմաքրի ակնեից:


Կարտոֆիլի դիմակ: Պրոբլեմատիկ մաշկը հաճախ սխալ նյութափոխանակության կամ օրգանիզմում որոշակի վիտամինների բացակայության արդյունք է: Կարտոֆիլը հարուստ է վիտամիններ' A, B, C և մի շարք միկրոտարերրով, որոնք անհրաժեշտ են օրգանիզմին: Պրոբլեմատիկ մաշկով դեմքի համար կարտոֆիլը հիանալ սնունցող հատկություններ ունի: Կրկին պայքարում ու չեզոքացնում է ակնեի առաջացում: Այս դիմակը պատրաստելու համար ձեզ անհրաժեշտ է՝


1 եփած կարտոֆիլ, սառը կաթ և կիտրոնի հյութ


Կարտոֆիլ ճզմում եք, որպեսզի դառնա պյուրե, ավելացնում եք կաթը, այնուհետև լցնում եք կիտրոնի հյութը: Արդյունքում դիմակը այնպիսի պնդության պետք է լինի, որ հնարավոր լինի քսել դեմքին: Քսելուց հետո անհրաժեշտ է 20 րոպե պահե, որից հետո լվանալ գոլ ջրով:


Պատրաստեց՝ Աննա Սարգսյանը