1. Աշխարհում կան մարդիկ, ովքեր իրենց Աստվածներ են համարել, իսկ այս հայտարարություններին հետևել են սարսափելի դեպքեր, բայց երբ խոսքը վերաբերում է սեռական օրգանները կտրելուն` պարզ է դառնում, որ մարդու խելագարությունը հասել է մի նոր, բարձրագույն մակարդակի:

 

Ֆլորիդա նահանգի Գեինսելի քաղաքում ոստիկանությունը հայտնվել է խառնաշփոթ և տարօրինակ իրավիճակում՝ ստանալով տեղեկատվություն այն մասին, որ 19-ամյա Մայքլ Ջոզեֆ Սիլեկչիան վազում է շենքի միջանցքներով և հայտարարում, որ ինքը «հետերոսեքսուալ» է և «Աստված»: Հետո Սիլեկչիան մերկացել է և սկսել աղաչել ոստիկանությունը, որ «չկտրեն իր տղամարդկային հպարտությունը»: Այնուհետև նա փոխել է իր միտքը և խնդրել ոստիկանությանը կտրել այն:

 

Իրավիճակը սարսափելի շրջադարձ ստացավ, երբ Սիլեկչիան հարվածեց կին ոստիկանի գլխին. ոստիկանությունը ստիպված եղավ օգտագործել խլացուցիչ հրացան և զսպել նրա հնարավոր տարօրինակ գործողությունները: Նրան ձերբակալեցին և ենթարկեցին բժշկական հետազոտության:

 

10 Сумасшедших людей, которые утверждали, что являются богами

 

2. Ջիմ Ջոնսը թերևս ամենատխրահռչակ խենթ մարդ է, ով պնդում էր, որ Աստված է: Ջիմ Ջոնսը «Ժողովուրդների տաճար» կրոնական կառույցի հիմնադիրն ու ղեկավարն է: Նա իր հետևորդների հետ 1974 թվականին  հաստատվեց Գայանայում և այն իր պատվին անվանեց Ջոնսթաուն:


Ջոնսի գործողությունները գրավեցին ԱՄՆ-ի իրավապահների ուշադրությունը: Հետաքննող հատուկ խումը, որի ղեկավարն էր Լեո Ռայանը, 1978 թվականին այցելեց Ջոնսթաուն և տեսնելով այնտեղի մարդկանց ճնշված դրությունը, իր հետ դուրս բերեց այն մարդկանց, ովքեր որոշել էին հրաժարվել Ջոնսի ենթակաները լինելուց:


Այս ամենը հանգեցրեց նրան, որ Ջոնսը մարդիկ պատվիրեց սպանելու Ռայանին և նրա հետ իրեն լքած խմբի անդմաներն: Նույն օրը Ջոնսի համակիրներից 909 մարդ մահացավ թունավորումից, իսկ Ջոնսն ինքնասպանություն գործեց՝ կրակելով սեփական գլխին:


10 Сумасшедших людей, которые утверждали, что являются богами

 

3. Ալեքսանդր Բարնեսը 2013 թվականի ապրիլի 24-ին մտել է բենզալցակայան և վերցնելով կրակայրիչը տարօրինակ շարժումներ անելով դուրս վազել: Զգալով վտանգ` նրան հետևել է նաև խանութի աշխատակիցը և պայքարել՝ փորձելով կանգնեցնել նրա բենզալցակայանը պայթեցնելու ցանկությունը: Բարնեսը, սակայն, դուրս է պրծել աշխատակցի ձեռքերից և գործի դրել կրակայրիչն այն ավտոմեքենայի մոտ, որը կանխավ պատել էր բենզինով:


Ականատես Լարրի Ռոմերոն եկել է օգնության, երբ տարօրինակ հաճախորդը ճչացել է, թե իր երեխաները մեքենայի մեջ են: Պարզվել է, որ երեխաները նրա շներն էին: Ռոմերոն դուրս է բերել շներին մեքենայից և փորձել կանխել Բարնեսի հետագա գործողությունները, ով միալար գոռում էր, որ ինքն Աստված է:

 

Որոշ ժամանակ անց ոստիկանները ձերբակալել են Բարնեսին և տեղափոխել հիվանդանոց` հատուկ բուժզննման: Շներին կարողացել են փրկել` չնայած նրանց նույնպես անհրաժեշտ էր հոգեբանական օգնություն:


10 Сумасшедших людей, которые утверждали, что являются богами

 

4. Վերնոն Հաուելը, ով հայտնի է որպես Դավիթ Կորեշ, ինքնահռչակ մարգարե էր և «Դավթի ճյուղի» վերջին առաջնորդը: 1930 թվականին Լուիս և Բեն Ռոդենը «Դավթի ճյուղի» հիմնադիրները կարծում էին, որ կգա նոր Մեսիան, որը սկիզբ կդնի «վերջին օրերին»: 1981 թվականին` միանալով եկեղեցուն, Հաուելը դարձավ Լուիս Ռոդենի մտերիմ ընկերը և նրա մահից հետո իր ձեռքերում պահեց աղանդի վերահսկողությունը: Հաուելը փոխեց իր անունը Դավիթ Կորեշ՝ դառնալով  եկեղեցու և Մեսիայի նոր առաջնորդը:


Այդ ընթացքում Կորեշի աղանդի շուրջ տարբեր լուրեր էին պտտվում՝ երեխաների նկատմամբ բռնություն կիրառելու և ապօրինի զինամթերք պահելու մասին: 1993 թվականի փետրվար 28-ին, իրավապահ մարմինները հատուկ ստորաբաժանումների ներկայացուցիչները փորձեցին ձերբակալել Կորեշին: Այս ամենի հետևանքով շուրջ 100 մարդ, որոնք հարում էին «Դավթի ճյուղ» աղանդին, ԱՄՆ-ի Ուեյքո քաղաքում ոստիկանության կողմից իրենց կալվածքի 50-օրյա պաշարումից հետո դիմեցին մասսայական ինքնահրկիզման կամ կալվածքի հետ միասին պայթեցվեցին` իրենց աղանդի առաջնորդ Դավիթ Քորեշի հրամանով: Նրանցից առնվազն 25-ը երեխաներ էին:

 

10 Сумасшедших людей, которые утверждали, что являются богами

 

5. Չարլզ Մենսոն. թերևս ամենատխրահռչակ և արյունախում «Ընտանիք» աղանդավորական շարժման առաջնորդ էր ոչ միայն 60-ական թվականների, այլև բոլոր ժամանակների: Այս աղանդը ծնունդ էր առել 1960-ականներին՝ Կալիֆորնիա նահանգում և որի շրջանակներում տեղի էին ունեցել մի շարք ծանրակշիռ սպանություններ՝ խմբի տարբեր անդամների կողմից։ Մենսոնի «Ընտանիքը» բաղկացած է եղել տղամարդկանցից և կանանցից։


Մենսոնը ծրագրել և խմբավորման անդամների ձեռքերով իրականացրել է բազմաթիվ դաժան սպանություններ, որոնցից առավել հայտնին տեղի է ունեցել 1969 թվականի օգոստոսի 8-ին, երբ նրա հանցակիցները դաժանաբար սպանում են օսկարակիր ռեժիսոր Ռոման Պոլանսկու կնոջը՝ դերասանուհի Շերոն Թեյթին, ով այդ պահին գտնվում էր հղիության ութերորդ ամսում։

 

Նույն գիշերվա ընթացքում ոճրագործները սպանել էին նաև տան այգեպանի ընկերոջը՝ Սթիվեն Փերենթին, տանը գտնվող վարսահարդար Ջեյ Սեբրինգին, սոցաշխատող Էբիգեյլ Ֆոլջերին և լեհ գրող Վոյչիշ Ֆրիկովսկուն, ովքեր հյուրընկալվել էին Թեյթին։ Հաջորդ գիշերվա ընթացքում Մենսոնը մի քանի հետևորդի հետ սպանում է նպարեղենի խանութի տնօրեն Լենո Լա Բիանկային և նրա կնոջը՝ Ռոզմերիին։ Մենսոնն ու հետևորդներն ավելի ուշ ձերբակալվում են` ավտոմեքենաներ գողանալու համար, սակայն շուտով պարզվում է նրանց մեղավորությունը վերոնշյալ սպանություններում։

 

Սկզբնապես Մենսոնը և հանցակիցները դատապարտվել են մահապատժի, սակայն այդ ժամանակահատվածում Կալիֆորնիայի վերին ատյանի դատարանը ժամանակավորապես վերացնում է պատժի այդ ձևը, և մինչ օրս նրանք կրում են իրենց ցմահ բանտարկությունը։ Բանտարկությունից հետո Մենսոնի մոտ ախտորոշվել է շիզոֆրենիա և պարանոյա։

 

10 Сумасшедших людей, которые утверждали, что являются богами

 

6. 2013 թվականին 25-ամյա Զաքարի Ջոեր Կուպերը` տառապելով հոգեկան հիվանդությամբ, զորացրվեց բանակից: Նա գտնվում էր իր մոր և 70-ամյա հարևանուհու խնամքի տակ:


Այն ընթացքում, երբ նրա մայրը գնացել էր գնումներ կատարելու, Կուպերը մահվան հասցնելու աստիճան ծեծել էր 70-ամյա հարևանուհուն և կտրել նրա կոկորդը: Վերադառնալով տուն` մայրը գտավ իր որդուն մերկ և ինքնախոսությամբ զբաղված: Նա հայտնում էր, որ գտնվում է երկնքում և խոսում է որպես Աստված: Կուպերը հայտնեց մորը, որ ինքը «սպանել է դևերին», որ աշխարհում տիրի հրեշտակային խաղաղություն:

 

10 Сумасшедших людей, которые утверждали, что являются богами

 

7. Բրազիլացի տղամարդը, ով պնդում է, որ ինքը վերամարմնավորված Հիսուսն է, հետևորդներ և աշակերտներ է հավաքել, որոնց մեծամասնությունը կանայք են:

 

66-ամյա տղամարդը, ում իրական անունն Ալվարո Տեիս է, իրեն վերանվանել է Ինրի Քրիստո, երբ «ձայն է լսել, որը բացահայտել է իր իրական աստվածային ինքնությունը»: «Ինրի» բառը «Հիսուս Քրիստոս՝ հրեաների արքա» կոչման լատինական տարբերակի հապավումն է:

 

Ինրին և իր հետևորդները սնվում են բացառապես տանը աճեցված մրգերով, ինչպիսիք են բանանը, ավոկադոն, մանգոն, ինչպես նաև՝ բանջարեղենով: Ամեն երկուշաբթի նա հանդիպում և զրուցում է իր հետևորդների հետ: Իսկ իր հատուկ հագուկապի պարագաները պահում է իր մատուռում:

 

10 Сумасшедших людей, которые утверждали, что являются богами

 

8. Մարշալ Էպլուատը և նախկին գործարար Բոնի Նետլսը հիմնադիրեցին «Դրախտի դարպասներ» պաշտամունքը՝ դասելով իրենց ավելի բարձր էակներ:

 

Իրենց հետևորդներին նրանք հավատացնում էին, որ իրականում Աստվածն ու Սատանան այլմոլորակային տիեզերանավերի նավապետներ են, ովքեր տիեզերքում ավերջ պատերազմ են մղում միմյանց դեմ՝ հանուն Երկրի :


Ըստ այս աղանդի` սատանան, այնուամենայնիվ, հաղթել էր ու տրոհել էր Աստծո մարմինը մանրագույն մասնիկների, իսկ քանի որ 2006 թվականին ավարտվեց Մեծ Անդրոնային Կոլլայդերի (Big andron collider. հենց սրա հապավումից էլ գալիս է աղանդի անունը) շինարարությունը, որն ի վիճակի էր արդեն սինթեզել այդ մանրագույն մասնիկները, ապա այս հիմար աղանդի հիմար հետևորդները կոլլայդերը վերածեցին պաշտամունքի առարկայի և հավատում են, որ այն ի վերջո կկարողանա վերարտադրել իրենց սիրելի Աստված նավապետին։


10 Сумасшедших людей, которые утверждали, что являются богами

 

9. Դեյվիդ Շեիլերը, ով MI5-ի (անվտանգության ծառայություն) նախկին անդամ էր և տրանսվիստիտ, հայտարարեց, որ Աստծո որդին է՝ հավելելով. «Ես եմ Քրիստոսը, և ես եմ պահում հավերժական կյանքի գաղտնիքը»:


Շեիլերն սկզբում մեծ համբավ ձեռք բերեց 1997 թվականին, երբ ցույց տվեց բրիտանական «Mail on Sunday» թերթի գաղտնի փաստաթղթերը՝ ենթադրելով, որ հատուկ ծառայությունները կանխամտածված սուտ պատմություններ են հրապարակել թերթերում, որից հետո միացավ «Ճշմարտության շարժում 9 /11»-ին, որի հետևորդները կարծում էին, որ 9/11-ի ահաբեկչական հարձակումը կեղծված է:

 

Բացի այդ, նա հայտնում է, որ ունի աստվածային զորությունը, որ թույլ է տալիս ազդել կլիմայական փոփոխությունների վրա, կանխել ահաբեկչական հարձակումները և կանխատեսել ֆուտբոլային խաղերի արդյունքները:

 

10 Сумасшедших людей, которые утверждали, что являются богами

 

10. Մայքլ Տրավեսերը՝ «Մեր արդարացումների եկեղեցու ղեկավարը», ով հայտնի է որպես Ուեյն Բենթ անունով, 2000 թվականին իրեն հայտարարեց որպես Մեսիա:

 

Նա կանխատեսել է, որ աշխարհի վերջը տեղի կունենա 2007-ին՝  հավելելով, որ Աստված պատվիրել է նրան մարդկանց հետ մնալ նրա ևս մեկ տարի: Մեկ տարի անց Բենթը ձերբակալվեց անչափահասների նկատմամբ սեռական բռնություն իրականացնելու համար և խոստովանել, որ նախկինում նա սեռական հարաբերություններ է ունեցել նաև իր հետևորդների հետ:

 

Ձերբակալությունից հետո՝ համեմատելով իրեն Հիսուս Քրիստոսի հետ, Բենթը ԶԼՄ-ներին հայտնեց, որ իրեն հետապնդում են և ուզում են իր Աստվածային շնորհը ոչնչացնել` այնպես, ինչպես վարվեցին Հիսուս Քրիստոսի հետ:

 

10 Сумасшедших людей, которые утверждали, что являются богами