Esem.am-ը գրում է.

 

 

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճշմարտությունը վեր է ամեն ինչից, ինչպես նաև ազգային սենտիմենտալիզմից, իսկ սուտը մնում է սուտ եթե անգամ օգուտ է մեզ:Քեսաբում հայերին տեղահանում են, ինչը նույնպես ցավալի է,բայց իրերը պետք է կոչել իրենց անուններով: 2 տարի առաջվա լուսանկարների վրա կրկին ցավ ապրել եվ անտեղյակ լինելով միանգամից գոռալ «Օ՛օօօ, հայերին կոտորում են»զգացմունքայնության արդյունք է եվ քաղաքական կարճատեսություն: Պատերազմ է, պատերազմում զոհեր լինւմ են: Փառք Աստծո, ըստ տեղեկությունների, զոհերի մեջ հայեր չկան:Ես ցավում եմ այլազգի զոհերի համար ևս: Պետք չէ անտեղի հոլովել «Ցեղասպանություն,, բառը լեզու դնելով թշնամու բերանում, որպեսզի վերջինիս կողմից անհամապատասխան զուգահեռներ չտարվեն» հայերը նույն կերպ սուտ վայնասուն են դնում, 15թ-ի մի քանի հայի սպանությունը կոչելով ցեղասպանություն: Զգույշ եղեք «ցեղասպանություն» բառի հետ, այն ողողված է 1.500.000 հայի արյունով»: