Առողջ ապրելակերպ սեփական օրինակով քարոզում է նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: ԱՄՆ-ի նախագահն ու փոխնախագահը մարզվում են աշխատանքի ընթացքում ոչ ավել ոչ պակաս Սպիտակ տանը: ԱՄՆ նախագահն ու իր առաջին տիկինը առաջին անգամ չէ, որ ցույց են տալիս իրենց նվիրվածությունը առողջ ապրելակերպին: Տեսանյութում Օբամայի աշխատասենյակ է մտնում փոխնախագահ Բայդենը և առաջարկում է վազել: Նրանք կարճատև վազք են կատարում, ապա մարմնի ու ոտքերի «ձգումներ» Սպիտակ տան պատերի ներսում: Պաշտոնյաները պայմանավորվել են, որ նման պարապմունքները շարունակական կլինեն: ճարպակալումը միշտ մեծ խնդիր է եղել ամերիկացիների համար. այդ երկրում ավել քաշ ունի բնակչության 74 տոկոսը: