Դրա բարձրությունը գերազանցում Է 167 մետրը, ինչը 30 մետրով ավելի Է Լոնդոնի «London Eyeե ատրակցիոնից եւ 2 մետրով՝ Սինգապուրի «Singapore Flyerե-ից: Անիվը, որն ստացել Է «High Rollerե անվանումը, առանցքի շուրջը մեկ պտույտ Է կատարում կես ժամում: Յուրաքանչյուր սեկցիան, որն ամրացված Է վիթխարի հեցի վրա, տեղավորում Է մինչեւ 40 մարդ:
Մեկ ուղեւորի համար ատրակցիոնի տոմսի արժեքը ցերեկային ժամերին կազմում Է 25 դոլար, իսկ գիշերը՝ 35 դոլար: Այն այցելուները, ովքեր ցանկանում են ատրակցիոնից օգտվել առանց հերթի, պետք Է վճարեն 60 դոլար: Անվի սեփականատիրոջ՝ «Caesars Entertainment Corporationե ընկերության վրա ժամանցի նոր օբյեկտը նստել Է 550 միլիոն դոլար, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: