1.Ֆրանցիսկո Էվերադո Օլիոերա Սիլվան, ով ավելի հայտնի է որպես Տիրիրիկա, ծնվել է աղքատ ընտանիքում: Նա թողել է դպրոցը ինը տարեկան հասակում, որպեսզի ընդունվի կրկես` որպես ծաղրածու:
Կրկեսում տեսնելով նրա կատարումների հաջողությունները նաև որպես երգիչ` նրան ֆինանսավորում են ալբոմի ձայնագրության համար, որը ունենում է մեծ հաջողություն և վաճառվում ավելի քան 1,5 մլն օրինակով: Տիրիրիկան որոշ ժամանակ անց հայտնաբերում է տաղանդը նաև որպես կոմիկ հեռուստահաղորդավար:
2010 թվականին Տիրիրիկան Բրազիլիայի Հանրապետական կուսակցությանը անդամակցելուց հետո հայտարարեց, որ կմասնակցի Ազգային կոնգրեսի ընտրություններին: Նա արդարացրեց իր քաղաաքական գործիչ լինելու փաստը` դառնալով Բրազիլիայի ամենաաշխատասեր կոնգրեսականներց մեկը:
2. Մեծերի համար ֆիլմերում նկարահանվող սեքսուալ հունգարուհի Իլոնա Շտալլերը հինգ տարի աշխատել է Իտալիայի խորհրդարանում՝ ներկայացնելով, այսպես կոչված, «արմատական» կուսակցություն:
Երբեք չկաշկանդվող այս շիկահերը, շրջապուտում թողնելով գրավչության հիանալի էֆեկը, ոչինչ չէր խնայում` մերկացնելու համար իր կուրծքը իտալական հեռուստահաղորդումների ժամանակ: Նա իր քաղաքական գործունեության հետ մեկտեղ հաճախ էր հանդես գալիս բաց և սեքսուալ կրծքով՝ շարունակելով նկարահանվել պոռնոգրաֆիկ ֆիլմերում:
3. Մեզանից շատերը գիտեն, որ Լինկոլնը իրավաբան է եղել` մինչ ամերիկյան պատմության մեջ ամենասիրված նախագահը լինելը: Սակայն մեզանից շատ քչերն են ենթադրում են, որ նա եղել է բարմեն: Այնուամենայնիվ, Լինկոլնը համարվում է միակ նախագահը, ով պաշտոնապես աշխատել է որպես բարմեն:
Մինչ իրավաբան դառնալը` նա աշխատել է նաև որպես վաճառող: Այս ամենից հետո նա իր գործընկերոջ հետ համատեղ բացեց William F Berry խանութը, որտեղ վաճառվում էր ալկոհոլ և ուտելիք: Այնուամենայնիվ, Բերին վատ գործարար էր և դարձավ հարբեցող, իսկ ընդամենը մի քանի ամիս անց խանութն ընկավ պարտքերի մեջ, և Լինկոլնը իր մասնաբաժինը վաճառեց Բերիին:
Բերին մահացավ մի քանի տարի անց՝ թողնելով Լինկոլնին իր պարտքերը: Ապագա նախագահը չվճարեց այդ պարտքերը մինչև 1848 թվականը: Նա բոլոր պարտքերը զրոյացրեց, երբ դարձավ կոնգրեսական և վստահորեն քայլեց դեպի քաղաքականություն` փոխելու պատմության ընթացքը: Նա դարձավ ԱՄՆ–ի առաջին նախագահը Հանրապետական կուսակցությունից և նախագահեց 1861 - 1865 թվականներին:
4. Ջեսի Վենտուրան ծառայում էր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերում` որպես Rolling Stones-ի թիկնապահ: Վենտուրայի կարիերան Ռեստլինգի միջազգային ըմբշամարտի ֆեդերացիայում որպես պրոֆեսիոնալ ըմբիշ տևել է մոտ 10 տարի, սակայն նա իր ըմբիշի կարիերան ավարտեց մրցումներից մեկի ժամանակ ստացած թրոմբի պատճառով:
Նա սկսեց մասնագիտանալ որպես ըմբշամարտի մեկնաբան և դերասան: Իսկ քաղաքական կարիերան Վենտուրան սկսել է 1990 թվականին:
Հիասթափված լինելով տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունից քաղաքում` նա Մինեսոտայի քաղաքներից մեկի քաղաքապետի ընտրությունների համար առաջադրեց իր թեկնածությունը, հաղթեց այդ ընտրություններում` զբաղեցնելով այդ պաշտոնը 18 տարի:
5. Դերասան Ֆրեդ Գրունդը դարձավ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ: Ֆրեդը խաղում էր «The Love Boat» հումորային հեռուստանովելի մեջ:
Չնայած այն հանգամանքին, որ նա հայտնի և ճանաչված դերասան էր և վարում էր սիրված հեռուստատեսային շոուն, Գրունդը այդ ամենի հետ մեկտեղ զբաղվում էր քաղաքականությամբ: «The Love Boat» հումորային հեռուստանովելի ավարտից հետո` 1986 թվականին, Գրունդը դարձավ քաղաքական գործիչ:
Նա ամենց շատ հպարտանում էր ԱՄՆ-ում սոցիալական բարեփոխումներում և հաշմանդամ քաղաքացիների իրավունքների օրենքի պաշտպանության հարցերում ունեցած իր աջակցության ներդրումով:
6. Ֆինեաս Թեյլորը Բարնումը ԱՄՆ-ի հնագույն ու ամենահեղինակավոր կրկեսի հիմնադիրն է համարվում: Բարնումը սկսել է իր բազմազան կարիերան որպես շոումեն և գործարար:
Նա սկսեց իր քաղաքական գործունեությունը` ստեղծելով Սահմանադրության 13 -րդ կետը, որն արգելում էր ստրկությունն ԱՄՆ-ում:
Բարնումը հեռացավ քաղաքականությունից՝ հայտնելով, որ «նրանք միշտ էլ իրեն տհաճ են եղել»: Քաղաքական գործունեությունն ավարտելուց հետո 61 -ամյա Բարնումը շարունակեց իր կրկեսի բիզնեսը:
7. Ջոն Գլենը տասնամյակներ շարունակ բառացիորեն ծառայում էր իր երկրին ամենատարբեր ձևերով: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Գլենը կատարել է 59 մարտական առաքելություն Խաղաղ օվկիանոսում: Վերջին տասնամյակում օդաչուն դարձել է տիեզերագնաց և ՆԱՍԱ –ի ամենահին անդամը: Ջոն Գլենը առաջին ամերիկացին է, ով պտույտ է գործել Երկրի շուրջ:
Երբ նա վերադարձավ Երկիր, նրան դիմավորեցին նրա վրա 3.529 տոննա ժապավեններ թափելով:
Լավ ընկեր և նախկին նախագահ Ջոն Քենեդին խորհուրդ տվեց Գլենին առաջադրել սենատում իր իր թեկնածությունը, որով էլ նա սկսեց իր քաղաքական գործունեությունը:
8. Թերևս ոչ մի երաժիշտ չի կարող լինել ավելի կրքոտ քաղաքական գործիչ, քան ավստրալացի երգիչ Փիթեր Գարետը «Midnight Oil» խմբից: Տարիների ընթացքում տպավորիչ երգիչը, ում հասակը 193 սանտիմետր էր, երաժշտության միջոցով իր սոցիալական և քաղաքական գաղափարներն էր հաղորդում հասարակությանը:
Նա երգում էր տարբեր քաղաքական հարցերի մասին, ինչպիսիք են միջուկային զինաթափման, շրջակա միջավայրի և այդ դաժան վիճակում գտնվող ավստրալացի բնիկների մասին:
Գարետը հեռացավ խմբից և իր ժամանակը նվիրեց Ավստրալիայի քաղաքականությանը: Ավստրալիայի Սենատ մտնելու անհաջող փորձից հետո նա 2004 թվականին դարձավ Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատի անդամ:
9. Չնայած այն հանգամանքին, որ հայտնի քաղաքական գործիչը գեղեցկության մրցույթի մասնակից Սարա Պեիլինն էր, նա գրավել էր Միսս Ալիասկա մրցույթի երկրորդ հորիզոնականը 1984 թվականին:
1969 – 1973թթ նա աշխատել է Նյու Յորքում` որպես սպառողների հարցերով հանձնակատար: Այնուհետև 1983-ից մինչև 1987 թվականը նա աշխատել է որպես Նյու Յորքի քաղաքապետի հանձնակատար՝ մշակութային հարցերով:
1988 թվականին նախկին գեղեցկուհուն ձերբակալեցին Պենսիլվանի առևտրի կենտրոն խանութի թալանի համար:
10. Ստաբս անունով կատուն, ով Տալկիտնա քաղաքի քաղաքապետ է, այս պաշտոնը ստանձնել է 1997 թ.-ին, սակայն իրականում Տալկիտնան չունի պաշտոնական աշխատակազմ:
Քաղաքի բնակիչները ինքուրույն ընտրություններ են անցկացրել և կատվին ընտրել քաղաքապետ: