Ռիջերսի լուսանկարները դիտելիս դժվար է հասկանալ, թե այն ժամանակներում որտեղ էր սկսվում նորաձևությունը և սկսվում ըմբոստությունը: Այդպես կատարվեց փանքի հետ, որը սկիզբ առավ “Sex” ֆեշն-խանութից և “Sex Pistols” կոմերցիոն անսամբլից: Այդպես էր նաև գոթերի, գլամուր և անդրոգին Նոր ռոմանտիկայի հետ: Բայց այս լուսանկարներում պատկերված մարդկանց դեմքին նայելիս դուք կմոռանաք միջմշակութային ենթատեքստը. այնտեղ կտեսնեք երիտասարդ սերնդի ամբողջ անհանգստությունը և անվստահությունը: Դա և' վախն է ապագայի հանդեպ, և' ատելությունը ներկայիս աշխարհի կառուցվածքի հանդեպ, աշխարհի կառուցվածքն արմատապես փոխելու անհնարինությունը և անելիքը չիմանալը հանգեցնում են դա չընդունելուն` իր դոլոր դրսևորումներով: