Սոնա Ռուբենյանը, կարելի է ասել, այն եզակի երիտասարդ կատարողներից է, ում մասինմեր ընթերցողները պարբերաբար հարցնում են, նույնիսկ խոստովանում, որ նրաերկրպագուն են: Ձայնային յուրօրինակ տվյալներով աղջիկը հայտնի դառնալու առաջին իսկքայլերից հասցրել է վայելել գնահատված լինելու պտուղները: Ի դեմս Սոնայի` գալիս է նորսերունդ, որը ստվերում կթողնի շոու բիզնեսի վետերաններին, հեռուստադիտողինձանձրացրած խաղիկների սիրահար հնաբնակներին: Սոնայի հետ զրույցից կհասկանաս, որնա հայկական երգարվեստին իսկապես նոր որակ ու գույն է բերում :) Մնում է` ամենակուլշոու բիզնեսը նրան էլ «չփչացնի»:

 

 



«Հայ սուպերսթար 5»-ի հաղթողն ես: Քեզ արդեն որոշ չափով ճանաչում են: Մինչ այդնախագծին մասնակցելը ինչո՞վ էիր զբաղված: Ո՞վ էր Սոնա Ռուբենյանը:



- Մինչ նախագծին մասնակցելը երգել եմ: Երգում եմ շատ փոքր տարիքից` հինգ տարեկանից` թե´ մանկապարտեզի միջոցառումներին, թե´ դպրոցի: Հինգ տարեկանում ծնողներս որոշեցին ինձ Երգի պետական թատրոնի դպրոց-ստուդիա տանել: Բայց քանի որ ընդունելությունը յոթ տարեկանից էր, ծնողներիս ասում են, որ տարիքով փոքր եմ: Այնուհետև միջանցքում պատահաբար հանդիպում ենք ճանաչված երգչուհի Վարդուհի Վարդանյանին. մայրիկս խնդրում է նրան լսել իմ ձայնը: Լսելուց հետո նա ցուցակի մեջ ավելացնում է իմ անունն ավելի մեծ տարիքայինների մեջ. այդպես ընդունվեցի Երգի թատրոնի ստուդիա, որից հետո սովորել եմ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում:

 

 

Շարունակությունը` այստեղ: