Life.panorama.am-ը գրում է.

 

Տեխասում գործող ընկերությունը, որ աշխատանքի ընդունման հայտարարություն էր տվել, աշխատանքի ընդունվելու դիմումատուներից մեկի գործերի մեջ հայտնաբերել է նաև սեռական օրգանի նկար։ Ինչպես գրում է The Time-ը, այն կարող էր լինել նաև մեկ այլ մարդու սեռական օրգան, բայց հավանաբար եղել է դիմումատուինը։

 

Նկարը տեսնելուց անմիջապես հետո 25-ամյա աշխատակիցը զանգահարել է 911 և տղամարդուն ոտիկանությունը մեղադրել է «լկտիություն» հանցանքի մեջ։

 

Ինչպես ասել է Դալլասի ոստիկանության մամուլի քարտուղարը, տղամարդը հավանաբար ցանկացել է ցուցադրել իր անպարկեշտությունը։ Սակայն այստեղ մի բան ակնհայտ է, որ տղամարդը դեռևս շարունակում է աշխատանք փնտրել։