Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում անցկացվում է բավական ուշագրավ ցուցահանդես, որի շրջանակներում ներկայացված են 100 ամենազիլ ամերիկացիների լուսանկարները։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, լավագույն 100-յակում ներառված են հայտնի ջազ երաժիշտներ Մայլս Դևիսը, Բիլի Հոլիդեյը, դերասաններ Ջոնի Դեփը, երգիչներ Էլվիս Փրեսլին, Ֆրենկ Սինատրան, Մադոննան։

 

Բացի այդ, ամենազիլի կոչմանն են արժանացել Apple տեխնոլոգիական ընկերության հանգուցյալ համահիմնադիր Սթիվ Ջոբսը, ռեփերներ Ջեյ Զին, Թուպաք Շակուրը, հայտնի իրավապաշտպան Մարթին Լյութեր Քինգը, ռեժիսոր Քվենտին Տարանտինոն, երաժիշտ Քուրտ Քոբեյնը, լեգենդար բռնցքամարտիկ Մուհամմեդ Ալին և այլք։

 

Շարունակությունը և լուսանկարները` այստեղ: