Life.panorama.am-ը գրում է.

 

Ամերիկացի գիտնականները պնդում են, որ դպրոցում ակտիվ սպորտով զբաղվելն էապես նվազեցնում է կոտրվածքներ ստանալու հավանականությունը բարձր տարիքում:

 

Այս պնդումն ապացուցելու համար մի շարք հետազոտություններ են անցկացվել, որոնց մասնակցել են 80-ամյա նախկին բեյսբոլիստներ: Այսպիսով, պարզվել է, որ փորձի մասնակիցների ձեռքերը շատ ավելի ամուր էին, քան իրենց հասակակիցները և դա այն դեպքում, երբ նրանք ավելի քան 50 տարի սպորտով չէին զբաղվել:

 

Գիտնականները պնդում են, որ ֆիզիկական ակտիվությունն օգնում է ամրացնել ոսկորները: Ողջ կյանքի ընթացքում ակտիվ լինելը հնարավորություն է տալիս խուսափել որոշակի խնդիրներից արդեն ծերության շրջանում: