-
Նրա գլուխգործոց-աշխատանքների մասին քննադատները գրել են. «Աստված ստեղծեց Ադամին, բայց միայն Բրյուս Վեբերը նրան մարմին տվեց»: Ձեզ ենք ներկայացնում նրա անհավանականորեն զգացմունքային, հիասքանչ լուսանկարները:
-
Լուսանկարչի իր կարիերան Բրյուս Վեբերը (Bruce Weber) սկսել է ոչ թե որպես լուսանկարիչ, այլ` մոդել: «Ես ֆոտոմոդել դարձա, որովհետև ցանկանում էի տեսնել, թե ինչպես են աշխատում այն լուսանկարիչները, որոնցով ես հիանում եմ», — ավելի ուշ պատմում է նա: Եվ տեսնելու բան, իրոք, կար: Բավական է միայն ասել, որ նրան լուսանկարում էր Ռիչարդ Ավեդոնը: Փորձ կուտակելով` Վեբերը սկսեց զբաղվել լուսանկարչությամբ, բայց նրա ուղին դեպի լուսանկարչական Օլիմպ ոչ միշտ էր զարդարված վարդերով. նա հաճախ էր ստիպված պայքարել իր յուրաքանչյուր ձեռքբերման համար:
-
-
«Ոչ ոքի դուր չէին գալիս իմ լուսանկարները, ոչ ոք չէր հասկանում, թե ինչու եմ ես լուսանկարում տղամարդկանց», — հիշում է նա: Առաջինը, ով ճանաչեց նրան որպես տաղանդավոր լուսանկարչի, լուսանկարիչ Դայանա Արբուսն էր: «Ես Դայանային հանդիպեցի, երբ ինձ հետապնդում էին բազմաթիվ տհաճություններ... Նա մեկն էր այն քչերից, ում դուր էին գալիս իմ լուսանկարները: Նա ինձ խորհուրդ տվեց հաճախել Լիզեթ Մոդելի լուսանկարչության դասերին»:
Նշենք, որ կանանց հիասքանչ լուսանկարները նույնպես Բրյուս Վեբերի պորտֆոլիոյի նշանակալի մասն են կազմում: Դրանց շարքում հատուկ տեղ են զբաղեցնում «Պիրելլիի»` 1998 և 2003 թվականների ֆոտոօրացույցները: Լեգենդար լուսանկարիչը ստեղծել է հայտնի մարդկանց լուսանկարների շարք:
Լուսանկարում նրա սիրելին է` Քեյթ Մոսը:
Պատրաստեց Նարինե Ավետիսյանը