Life.panorama.am-ը բազմաթիվ նամակներ է ստանում ընթերցողներից: Այդ նամակներից մեկում նամակագիրը, որի անունը հարգելի պատճառներով չենք նշում, ուղղել է հետևյալ հարցը.

 

«Դեմքիս ու գլխիս վրա ջերմություն ու ծակծկոց եմ զգում: Ծակծկոցներ զգում եմ նաև մարմնիս տարբեր հատվածներում: Դա կարո՞ղ է արդյոք նևրոզի հետևանք լինել»:

 

Հարցի պատախանը ստանալու համար Life.panorama.am-ն դիմել է հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Սյուզան Սարգսյանին, ով մասնավորապես նշել է.«Ձեր նշաց ախտանիշները կարող են վերաբել և ալերգիկ ռեակցիների և նևրոզի: Քանի որ չեք տալիս լիարժեք ինֆորմացիա, միանշանակ ասել, որ դա նևրիզի հետևանք է, դժվար է, քանի որ դա կորող է լինել դեղորայքից հետո ալերգիկ ռեակցիա:

 

Եթե նևրոզով հիվանդ եղել եք և բուժվել եք, հնարավոր է, որ որևէ անցանկալի իրավիճակի հետևանքով նյարդային համարակգի անհավասարակշիռ վիճակն է հանգեցնել ծակծկոցների:

 

Առաջին հերթին դիմեք բժշկի»: