Ձեռքեր լվանալն այնքան սովորական դարձել, որ իրականում չենք մտածում, թե դա ինչու է մեզ անհրաժեշտ: ԱՄՆ-ի հիվանդությունների կանխարգելման կենտրոնի մասնագետներն այս հասարակ հիգիենիկ արարողակարգը անվանել են այսպես՝ «առողջությունը պահպանելու գլխավոր միջոց»: Վաղուց է հայտնի, որ հենց ձեռքերի միջոցով են փոխանցվում հիվանդությունների մեծամասնությունը՝ գրիպից միչև աղիքային հիվանդություններ:
Ըստ փորձագետների ձեռքերը ճիշտ լվանալն օգնում է 50 տոկոսով նվազեցնել աղեստամոքսային, մարսողական հիվանդությունների մահացության ռիսկը: Սակայն ոչ բոլորն են լվացվում այնպես, որ վերացնեն վտանգավոր միկրոբներն ու բակտերիաները: Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց միայն 5 տոկոսն է լվացվում այնպես, որ միկրոբներն ու բակտերիաները վերանան, մնացյալ (5 տոկոսը՝ չգիտի ձեռքերը լվանալու ճիշտ ձևը: Ձեռքերը ճիշտ լվանալու համար պետք է լվացվել 40-60 վայրկյան, սրբվել սրբիչով այնքան միչև ձեռքերը լավ չորանան, ծորակի փականը փակել սրբիչով: