Հնդիկ ուսանող Յաշոնանդան Կաուշիկը, ով պատրաստվում է ինժեներ դառնալ, դիմել է չմտածված քայլի՝ վտանգելով սեփական կյանքը։ Ինչպես նշում է Oddity Central-ը, 23-ամյա երիտասարդը ցատկել է վագրերով բնակեցված ցանկապատ տարածքը՝ փորձելով զարմացնել այցելուներին ու կենդանաբանական այգու աշխատակիցներին։
Կաուշիկն անտեսել է վերադառնալու բոլոր կոչերը և փոխարենը հանել է վերնաշապիկն ու մարտահրավեր նետել մահացու գիշատիչներին։ Նրան անգամ հաջողվել է վագրերից մեկին հետ քշել իր բույնն ու ցանկապատ տարածքից դուրս գալ առանց որևէ քերծվածքի։
Ստորև ներկայացված տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես է անվախ երիտասարդը փորձում սադրել 2 վագրերին, որոնք փախչում են երիտասարդից։ Դրանից հետո Կաուշիկը նստում է քարին ու վագրերից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա հանգիստ մեդիտացիա անում։
Շարունակությունը և տեսանյութը` այստեղ: