Հաղորդավար Արտակ Հերիքյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը: 37 տարին բոլորած Արտակն իր ամենամեծ ձեռքբերումը համարում է դստերը, իսկ կյանքում ամենակարևոր բանը հասկանալու համար առաջիկայում ևս 20 տարի ունի:)
Հաղորդավարը չի սիրում տոնել իր տարեդարձը, ինչի արմատները գնում են դեպի մանկություն: «Տարեդարձիս երբեք շնորհավորանքներ չեմ սպասել: Միշտ շատ եմ ստացել: Ծննդյանս օրվա իրարանցումը, անհարժեշտ բարեմաղթանքները փոքրուց անհարմար դրության մեջ են դրել ինձ: Պապաս «հարսանիքի սեղան» էր փռում: Բոլոր սեղանակիցներն անխտիր խոստանում էին դառնալ իմ քավորը: Շատ թաց էին պաչում: Հինգ-վեց տարեկանում երազում էի շուտ մեծանալ, ծնունդ չանել ու դրանով «վրեժ լուծել» հորիցս, բառաշատ սեղանակիցներից»,- հիշեց Արտակը, ով այս տարի իր ծնունդը նշել է ուղիղ եթերում` Մերի Շահինյանի հետ:)
Շարունակությունը` այստեղ: