Կանադացի լեռնագնաց Ջոն Ֆրիմանն ուղղակի հրաշքով է ողջ մնացել, երբ Կանադայի Բանֆ ազգային պարկի սառցաբեկորներից մեկը մագլցելու ժամանակ այն կոտրվել է, ինչից հետո տղամարդը տասնյակ մետրերի բարձրությունից ժայռից ցած է ընկել։
Ինչպես նշում է Business Insider-ը, վտանգավոր անկման ողջ գործընթացը տեսանկարահանել է Ֆրիմանի սաղավարտին ամրացված տեսախցիկը։ Պարբերականը նկատում է, որ եթե տեսանյութը դիտեն պրոֆեսիոնալ լեռնագնացները, ապա անմիջապես կհասկանան, թե որքան սարսափելի է եղել Ֆրիմանի վայր ընկնելը։
Լեռնագնացը պատմել է, որ առաջին հայացքից սառույցի կախված կտորն իրեն շատ ապահով է թվացել, սակայն ինչ- որ պահի այն ճաք է տվել, ու սառույցի տոննաները Ֆրիմանի հետևից ընկել են գետնին։ Բարեբախտաբար, կանադացին լուրջ վնասվածքներ չի ստացել։
Տեսանյութը՝ աստեղ: