“Armenoids” խմբի հիմնադիր Էդգար Ռոստոմյանը BRAVO.am-ի հետ նախորդ զրույցի ժամանակ տեղեկացրել էր , որ կինը` մոդել Նադեժդա Հովհաննիսյանը, ռեալիթի-շոուում հանդես գալու առաջարկ է ստացել: Եվ ահա, այսօր ամերիկաբնակ երաժիշտը նշել է, որ “US Armenia” հեռուստաընկերության “Glendale House Life”-ում խաղում է նաեւ ինքը:
“Շոուում, որի սցենարի հեղինակը Աննա Թերջանյանն է, ներգրավված է եւս երեք ընտանիք: Մենք ներկայացնում ենք էմիգրանտների` դժվար փորձություններով լի կյանքը, որը նման չէ վարդագույն ակնոցներից երեւացող ամերիկյան կյանքին”,-մեզ հետ զրույցում ասել է Էդգարն ու հավելել, որ սիրով են համաձայնել հանդես գալ այս նախագծում:
Շարունակությունը՝ այստեղ: