Այսօր տեղի ունեցավ դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանին նվիրված տեսահոլովակի շնորհանդեսը: «Master» կոչվող երգը կատարում են Գոռ Հարությունյանը, Արշոն, Ջուլին, Նորսը, Րաֆֆի Ալթունյանը, Հայկ Ղուլյանը: Այն ստեղծվել է դերասան Արտավազդ Հովհաննիսյանի մտահղացմամբ, ով ESem.am-ի հետ զրուցում ասաց. «Այս ամենը կազմակերպվել է Կարենի ընկերական մեծ շրջապատի շնորհիվ, ովքեր նույն ասպարեզից են. մեզ են միացել նաև մի քանի կազմակերպություններ, որոնք ցանկացել են իրենց լուման ներդնել տեսահոլովակի կայացման մեջ»:
Արտավազդի փոխանցմամբ՝ ռեփի հայալեզու հատված գրել է Արշոն, իսկ անգլալեզու մասը` Նորսը, կրկներգի հեղինակն էլ Րաֆֆի Ալթունյանն է: Դերասանը նշեց նաև, որ Կարենը, մինչ Գերմանիա մեկնելը, հասցրել է լսել երգը և խոսքերի մեջ որոշ փոփոխություններ անել՝ չցանկանալով այն շատ անձնականացնել:
Շարունակությունը` այստեղ: