Կենդանիների մեծ մասը զբաղվում է սեքսով բնազդի ազդեցության տակ և ընտրում են իրենց զույգերին սերունդներ թողնելու նպատակով: Սակայն, կան նաև կենդանիների տեսակներ, որոնք զբաղվում են սեքսով հաճույքի համար և երբեմն նույնիսկ, շատ հետաքրքիր ձևերով:
1. Համասեռամոլությունը, փաստորեն, հազվադեպ երևույթ չէ նաև կենդանիների մեջ: Սակայն, ինչպես հայտնի է, կենդանական աշխարհում արու այծերն են գրգռվում, երբ դիտում են իրենց իգական սեռի ներկայացուցիչների սեռական գործողությունները: Արու այծերը սիրում են դիտել` ինչպես են էգերը սեքսով զբաղվում: Նման դեպքերում նրանք հաճախ այնպես են գրգռվում, որ փորձում են` որպես երրորդ զուգընկեր, միանալ նրանց, եթե էգերը չվանեն արուին:
Սակայն այծերի համար լեսբիական սեքսն այնքան էլ սովորական չէ. ավելի շուտ, անելանելի դրության մեջ հայտնված դրսևորում է, քանի որ լինում են դեպքեր, երբ նրանք չեն արժանանում արու այծերի ուշադրությանը: Լեսբիական սեքսի միջոցով էգ այծերը հրավիրում են արուների ուշադրությունը:
Ի դեպ, հակառակ դրսևորումը գոյություն չունի, այսինքն` արու այծերը միմյանց գրավելու համար իրար հետ սեքսով չեն զբաղվում:
2. Հիմնականում գեղեցիկները հանրային վայրերում հայտնվում են տգեղ արտաքին ունեցողների հետ, որպեսզի ավելի ընդգծեն իրենց գեղեցկությունը, հենց այսպիսի դրսևորումներ ունեն նաև գուպպի ձկնիկները: Էգ գուպպիները ձգտում են զուգավորվել վառ գունավորում ունեցող արուների հետ: Սա բացատրվում է նրանով, որ գեղեցիկ կենդանիները համարվում են ավելի ուժեղ են և նրանց գեներն ավելի լավն են:
Սակայն գիտնականները պարզել են, որ սերունդ են թողնում նաև գուպպի ձկնիկների ոչ այնքան գեղեցիկ տեսակները: Ըստ ուսումնասիրությունների՝ գուպպի ձկնիկների արուները, որոնք այնքան էլ գեղեցիկ չեն, գտնում են իրենց ցեղակիցներից համեմատած ավելի տգեղների, որոնց մեջ իրենք գեղեցիկ են երևում` այդ հնարքով ևս արժանանալով էգերի ուշադրությանը:
3. Կան կենդանիների շատ տեսակներ, որոնք սեռական գործողությունների ժամանակ միմյանց ցավ են պատճառում: Այս սադո-մազոխիստական սեքսի սիրահար են թասմանյան սատանաները: Իհարկե, շատ կենդանիներ են սեռական գործողությունների ժամանակ միմյանց ցավ պատճառում, սակայն այս սատանաների պարագայում, էգը հարաբերություններ չի ունենա այն արուի հետ, որը չապացուցի իր տղամարդկային մեծ և ուժեղ կարողությունները:
Սեռական գործողություններից առաջ արու սատանան հարձակվում է էգի վրա, կծոտում նրան, հարվածում և գետնին տապալում: Որքան ուժեղ է ցավ պատճառում էգին, այնքան նա ավելի շուտ է ցանկություն հայտնում սեռական հարաբերություններ ունենալ արուի հետ, իսկ եթե արուի պահվածքը նրան չի գոհացնում, ապա էգն է սկսում արուի նկատմամբ բռնություն գործադրել:
Այսպիսի սեռական հարաբերությունները տևում են երկու օր, որից հետո արուն քնում է, իսկ էգը սկսում է նոր զուգընկերներ փնտրել:
4. Մարդիկ, ինչպես հայտնի է, կարող են հանդիպել իրենց սիրելիի հետ շատ երկար, դա մարդկային հատկանիշների տարբերակիչներից մեկն է: Այս հատկանիշն ունեն նաև ալբատրոսները: Նրանք նույնպես կարող են տարիներով շփվել և հոգ տանել միմյանց մասին, որից հետո նոր միայն սկսել ապրել սեռական կյանքով: Այս երևույթը բացատրվում է նրանով, որ յուրաքանչյուր ալբատրոս ունի իր շարժումներին բնորոշ յուրահատկությունները, և միայն, երբ զույգերը համոզվում են, որ կարող են կրկնել միմյանց շարժումները, այդ ժամանակ արդեն սկսում է մտածել զուգավորման գործընթացը:
Ինչպես մարդիկ, այնպես էլ ալբատրոսները, երբ հայտնվում է ճուտը, նրանք դադարեցնում են իրենց ազատ կյանքը. նրանք սկսում են հոգ տանել իրենց նորածին ճուտիկի մասին:
5. Սեքսը կենդանիների համար միայն սերունդ տալու միջոց է, սակայն երկարոտանի մոծակները զուգընկերոջը հասկացնում են, թե որտեղ և ինչպես են ցանկանում սեքսով զբաղվել: Երկարոտանի մոծակի էգը կարող է մարմնում պահել միանգամից մի քանի արուի սերմնահեղուկ, իսկ զուգավորման համար ընտրել այն արուինը, որի հետ սեքսով զբաղվելիս ավելի մեծ հաճույք է ստացել, քան մյուսների հետ:
Սեռական գործողության ժամանակ պեդիպալպով (սեռական անդամի տեսք ունեցող վերջույթ) շոյում է արուինը, որի հետևանքով մաշկի շփման ձայն է առաջանում:
Այդ ձայնն այն բանի համար է, որպեսզի արուն սերմնահեղուկը փոխանցի էգին` այնպես, ինչպես նրան դուր է գալիս: Եթե արուն ենթարկվում է էգին և ամեն ինչ անում է այնպես, ինչպես նա է պահանջում, ապա սերմնահեղուկը թափանցում է էգի մարմին, իսկ եթե արուն էգին չի լսում, ապա էգը նրան վանում է:
6. Ոչ ոք չի սիրում դավաճանված լինել, մարդիկ ծայրահեղորեն են մոտենում նրանց, ովքեր իրենց ստում կամ մեջքի հետևում խախտում են տված խոստումները: Ինչպես շատ մարդիկ, այնպես էլ սև անգղերը չեն սիրում, երբ իրենց դավաճանում են, իսկ նման դեպքում խստորեն պատժում են:
Սև անգղերը զուգավորվում են ողջ կյանքի համար, և երբ արու անգղերից մեկը փորձում է հոգ տանել «զբաղված» էգի մասին, մյուս արուները հավաքվում և խմբակային պատժում, հալածում են «կարգազանց» արուին:
Անգղերի ճտերը մշտական հոգատարության կարիք են զգում: Նրանց մասին հերթափոխով հոգ են տանում թե′ արուն, թե′ էգը` սկսած ձվադրման շրջանից, երբ հերթափոխով ձվի վրա նստում են, մինչև կերակրելու շրջանը: Այսպիսով, երբ երիտասարդ արու անգղը փորձում է հոգ տանել «զբաղված» էգի մասին, վտանգում է ճտերի կյանքը: Այս հանգամանքի բերումով է, որ մյուս անգղերը նրան պատժում են: