Շուկայում հայտնվել են նոր հավելվածով բջջայիններ, որոնք հղի կանանց թույլ է տալիս հետևել երեխայի սրտի աշխատանքին և պտղի զարգացմանը: Ամենակարևորն այն է, որ հնարավոր է սրտի աշխատանքը ձայնագրել: Նոր հավելվածը թույլ է տալիս արձանագրել սրտի բաբախումների քանակը րոպեում, պտղի քաշն ու շարժունակությունը:

 


Սակայն այս նորամուծությունը միայն երեխայի համար չէ: Այն թույլ է տալիս վերահսկել ապագա մայրիկի զարկերակային ճնշումը, քաշը, արյան մեջ շաքարի մակարդակը: Եթե համակարգը մինչև վերջ արդարացնի իրեն, ապա կօգնի հղիներին կրճատել ընթացիկ ծախսերը: