Մոզամբիկի նախկին նախագահ Սամորա Մաշելը մի անգամ ասաց. «Մի հարուստ մարդու շունն ստանում է ավելի շատ պատվաստումներ, բժշկության և բժշկական օգնության, քան այն աշխատողներն, ովքեր ստեղծում են հարուստ մարդկանց հարստությունը»: Սակայն, այստեղ խոսքը ոչ միայն մեծահարուստների մասին չէ, քանի որ յուրաքանչյուր շան սիրահար մտահոգված է իր սիրելի կենդանու բարօրությամբ: Ի վերջո, շները համարվում են մարդու լավագույն և հավատարիմ ընկերները: Նրանց անձնուրաց նվիրվածությունը և սերն, իհարկե, արժանի են ծափահարության: Սակայն, ըստ երևույթին, որոշ մարդիկ, միայն ծափահարություններ բավարար չեն համարում ապացուցելու իրենց սերն ու գնահատանքը չորքոտանի ընկերների համար:

 

10. Գեիլ Պոսները` լինելով ամերիկացի հայտնի գործարար և բարերար Վիկտոր Պոսների դուստրը, մեծ հաճուք էր ստանում շատ գումար ծախսելու համար:

 

Նրա շունը՝ Կոնրիտան, միշտ մարդկանց ուշադրության կենտրոնում է գտնվում: Գեիլն իր սերն արտահայտում էր դեպի այս շունը` սիրո շքեղ դրսևորումներով, որոնցից է օրինակ 15 000 դոլարանոց մանյակը: Երջանիկ կենդանին ուներ իր սեփական ննջասենյակն ու սանհանգույցը, որտեղ շունն ստանում էր իր սպա մերսումները, և, սովորաբար, ուղեկցում էր տիրուհուն նախաճաշերի ընթացքում: Երբ Գաիլը 67 տարեկան հասակում մահացավ, նա զարմացրեց իր որդուն՝ թողնելով շանը 3 մլն դոլար և Մայամիում լողափնյա տուն` 8.3 մլն արժողությամբ, իսկ սիրելի որդուն` ոչինչ:

 

Топ-10 Человек, которые оставили своим собакам целое состояние

 

9. Նյու 3որքի հայտնի երկնաքերի՝ «Էմփայր Սթեյթ Բիլդինգի» հանգուցյալ սեփականատեր Լեոնա Հելմսլին մահանալուց առաջ արտառոց որոշում է կայացրել. նա իր ոչ ազնվացեղ շանը՝ Թրաբլին կտակել է 12 միլիոն դոլար: Հելմսլիների ընտանիքի բարեկամ Ջոն Քոուդին օրերս ոստիկաններին փոխանցել է, որ առանձնատան փոստարկղում պարբերաբար հայտնվում են նամակներ... շանը հասցեագրված սպառնալիքներով: Լեոնա Հելմսլին մահացել է 87 տարեկանում' օգոստոսի 20-ին: Նա իր եղբորը՝ 80-ամյա Էլվին Ռոզենթալին կտակել է մի փոքր պակաս գումար՝ 10 միլիոն դոլար, և նրա կառավարմանն է հանձնել Թրաբլին «պատկանող» միջոցների տնօրինումը, ինչպես նաև շանը խնամելու առաքելությունը:


Ավելին, էքսցենտրիկ կնոջ վերջին ցանկությունն այն էր, որ երբ Թրաբլը սատկի, շանը թաղեն իր հետ՝ Հելմսլիների ընտանեկան դամբարանում, սակայն գերեզմանատան ղեկավարներն ասել են, որ «կատեգորիկ դեմ են դրան, քանի որ իրենց էլիտար գերեզմանատանը կենդանիների թաղումը բացառվում է»:


Լեոնա Հելմսլին իր չորս թոռներից երկուսին կտակել է 5-ական միլիոն դոլար' պայմանով, որ նրանք պարտավորվում են «տարեկան առնվազն երկու անգամ այցելել հանգուցյալ տատիկի շիրիմին»: Երկու մյուս թոռներին Լեոնան ոչինչ չի կտակել' նշելով, որ «նրանք շատ լավ գիտեն, թե ինչի համար»:

 

Топ-10 Человек, которые оставили своим собакам целое состояние

 

8. Նորա Հարդվելը  չամուսնացած կին էր, ով ապրում էր միայնության մեջ: Նորայի միակ ուղեկիցները նրա երկու շներն էին՝ Թինան և Քեյթը: Նա չէր կարող համակերպվել այն մտքին, որ իր շները կարող են իր մահից հետո մնալ առանց որևէ բանի: Հետևաբար, այս կինը դիմեց հատուկ հիմնադամի՝ ներդնելով այնտեղ 1 մլն դոլար և հայտարարություն, ըստ որի՝  գումարը նախատեսված է իր երկու շների և այն շների համար, ովքեր իր մահվան ժամանակ կլինեն իր կողքին:


Топ-10 Человек, которые оставили своим собакам целое состояние

 

7. Սիդնի Ալտման հմուտ և մեծ ֆինանսական կարողություն ունեցող գործարար էր: Երբ նա 60 տարեկան հասակում մահացավ, բոլորը սպասում էին, որ նա իր կարողության մեծ մասը կթողնի իր կնոջը: Սակայն իրադարձությունները շատ անսպասելի շրջադարձ ստացան, երբ հայտարարվեց և պարզվեց, որ նրա` 6 մլն դոլար կարողությունը փոխանցվում է Սամանտային, որը ոչ թե Սիդնիի սեքսուալ սիրուհին է, այլև նրա սիրելի շունը:

 

Топ-10 Человек, которые оставили своим собакам целое состояние

 

6. Լի Ալեքսանդր Մակկուինը` բրիտանացի մոդել և դիզայներ, ինքնասպան եղավ 42 տարեկան հասակում: Իր ինքնասպանությունից առաջ թողած նամակում նա գրել էր հետևյալ նախադասությունը. «Հոգ տարեք իմ շների մասին»: Բայց նրա սիրո արտահայտումը չէր վերջացել միայն այս նախադասությամբ: Իր հարստությունից 26 մլն դոլարը փոխանցեց իր երեք շներից յուրաքանչյուրին՝ Ջուսին, Մինտերին և Կալլումին: Իր սերը շների նկատմամբ չսահմանափակվեց միայն հարազատ կենդանիներին ապահովելով. նա նաև 165 000 դոլարի ֆինանսական ժառանգություն թողեց կենդանիների պաշտպան «Battersea Dogs and Cats Home» և «Blue Cross Animal Welfare Charity» ընկերություններին:


Топ-10 Человек, которые оставили своим собакам целое состояние

 

5. Մեջել Բարետ Ռոդենբերին, ով հայտնի "Star Trek" հեռուստասերիալի հեղինակի կինն էր, թողել էր իր շներին 4 մլն դոլար: Այս շները հետագայում իրավունք ունեին ապրելու շքեղ առանձնատներում մինչև մահ: Սակայն, հոգատար տերն այսքանով չի հանգստացել, նա ևս 1 մլն դոլար է փոխանցել այն աշխատողներին, ովքեր հոգ կտանեն իր ընտանի կենդանիների մասին:


Топ-10 Человек, которые оставили своим собакам целое состояние

 

4. Էլեանոր Ռիտչին իր հորից ժառանգել էր բավականին մեծ հարստություն: Նա մանկուց շատ հանգիստ երեխա էր և չէր շփվում իր հասակակիցների հետ: Նրա միակ մտերիմ հարազատն իր մայրն էր, և երբ 1960 թվականին նա մահացավ, Էլեանորն իրեն ջախջախված զգաց: Որպեսզի ձեռք բերի հոգեկան հանգստություն, նա իրեն շրջապատեց շներով: 


Այն ոչ միայն գնում էր շներին, այլև փրկում թափառական շներին փողոցներից: Էլեանորը հավատարմագրային հիմնադրամի միջոցով թողեց շներին 12 մլն դոլար, որը պետք է ծառայեր շներին կացարաններով և հետազոտություններով ապահովելու համար:


Топ-10 Человек, которые оставили своим собакам целое состояние

 

3. Գերմանացի Կարլոտա Լիբեինշտայնն ուներ անհավատալի սեր դեպի ընտանի կենդանիները, հատկապես իր ամենասիրելի շան Գյունտեր 3-րդի նկատմամբ: Նա իր արքայական շանը թողեց 80 մլն դոլար: Այս մեծ և կլորիկ ժառանգության արդյունքում Գյունտեր 4-րդը ծնվեց արդեն` որպես միլիոնատեր:


Топ-10 Человек, которые оставили своим собакам целое состояние

 

2. Էնի Դաիերը սիրում իր ընտանի կենդանուն, որի անունը Ֆենի էր և վստահում էր նրան ավելի քան որևէ այլ արարածի, ով կարող էր գտնվել մոլորակի վրա: Դա այնքան էլ զարմանալի է, քանի որ նրա ամուսինը, ով պետք է լիներ որպես հուսալի աջակցություն իր ողջ կյանքի ընթացքում, արեց հակառակը…: Կինը գտավ իր վշտերի մխիթարությունը սիրելի շան մեջ: 1909 թվականին Էնին սպանվեց իր ամուսնու կողմից: Ի երջանկություն շան` նրա սիրելի տերը ժառանգություն էր թողել իրեն 25.000 դոլար արժողությամբ առանձնատուն:


Топ-10 Человек, которые оставили своим собакам целое состояние

 

1. Դիանա Միբուրգը շատ էր սիրում շներին: Նա արդեն ուներ Ջեյսոն անունով շուն, սակայն տուն բերեց ևս մեկ թափառող շուն՝ տալով նրան Ջասպեր անունը: Ցավոք, նա չհասցրեց սիրել իր նոր ընկերոջը, քանի որ Դիանան մահացավ Ջասպերին տուն բերելուց մի քանի շաբաթ անց:


Այնուամենայնիվ, հոգատար տերն աչքաթող չէր արել իր չորքոտանի ընկերների ապագան: Նա` որպես ժառանգություն, շներից յուրաքանչյուրին թողել էր 25.000 ֆունտ:

 

Топ-10 Человек, которые оставили своим собакам целое состояние