Աշխարհում ոչ մեկի չես զարմանացնի հայ տաղանդավոր անհատների առատությամբ: Բայց, չգիտես ինչու, շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ յուրահատուկ հայկական միտքը հիմնականում բնորոշ է տղամարդկանց, ինչի արդյունքում հայ կանայք մնացել են ստվերում: Դա, բնականաբար, շատ անարդար է: Գեղեցիկ հայուհիները միշտ էլ փայլել են ինտելեկտուալ տարբեր ոլորտներում: Նրանք հայ ժողովրդի արժանի ներկայացուցիչներն են: «Հայաստանի զրուցակիցը» որոշել է կազմել հայտնի և տաղանդավոր հայրենակիցների ցուցակը և նրանց, ովքեր ունեն հայկական արմատներ: Հաճախ են հայերին մեղադրում, որ նրանք սիրում ենք հպարտանալ իրենց հայտնիներով: Այո, դա է այդպես է, քանի որ մենք ունենք հպարտանալու հնարավորություն:

 

Քաղաքագետներ

 

Թեոդորա - բյուզանդացի կայսրուհի


Յոյա - բյուզանդացի կայսրուհի


Երուսաղեմյան Մելիսենդա - Երուսաղեմի թագուհի

 

Մարիա Ամնիսկայա - բյուզանդացի կայսր Կոնստանտին VI-ի կինը

 

Մումթազ Մահալի - Մեծ Մողոլի դինաստիայի ամենահզոր տիրակալներից մեկի՝ Շահ Ջահանի սիրելի կինը: Կնոջ մահից հետո Շահ Ջահանն ի հիշատակ նրա` կառուցեց Թաջ Մահալ դամբարանը: 1632-1653թթ իր կնոջ գերեզմանի վրա՝ Ագրա քաղաքում, որը Մեծ մողոլների կայսրության մայրաքաղաքն էր, կառուցում է հսկայական չափերի հասնող Թաջ Մահալ մզկիթ-դամբարանը: Տաճարի կառուցումը տևեց 21 տարի: Այնտեղ է Մումտազ Մահալի աճյունի մոխրային մնացորդները, որոշ ժամանակ անց նրա կողքին հայտնվեց նաև սիրելի ամուսինը՝ Շահ Ջահան: Թաջ Մահալի դամբարանը համարվում է Հնդկաստանի հիմնական տեսարժան վայրերի:


Զինվորական գործիչներ


Գոհար Վարդանյան - խորհրդային հետախուզական սպա, ով հայրենիքին մատուցած հետախուզական ծառայությունների համար պարգևատրվել է «Կարմիր դրոշի» շքանշանով։

 

Աննա Ղազանչյան Լոնգբարդո - ամերիկացի կիբերնետիկ է և տիեզերական մասնագետ: Բալիստիկ հետազոտությունների և ռազմական տեխնոլոգիայի զարգացման համակարգերի ղեկավար: Նա մշակել է արբանյակները և հրթիռներ գործարկելու օպերացիոն համակարգ:

 

Մոնիկ Ագազարյան - բրիտանացի օդաչու, ով կազմել է օդաչուների վերապատրաստման նոր ծրագիր:

 

Հերմինե Ռազկրատլյան - անվախ բուլղարացի պարտիզան, ով գնդակահարվեց ֆաշիստների կողմից:

 

Գիտության գործիչներ

 

Լեյլա Ադամյան - Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ռուսաստանի Դաշնության ԲԳԱ անդամ:


Կլարա Հակոբյան - Սթիվ Ջոբսի խորթ մայրը, ով մեծացրել և կրթել է ամերիկացի համակարգչային հանճարին: Սթիվ Ջոբսն իր հարցազրույցներում հաճախ էր նշում, որ ինքն ընդգծում է, որ Կլարան և Փոլը 1000%-ով իր ծնողներն են: Իսկ Ջոանան և Աբդուլֆաթահը` պարզապես սերմի և ձվաբջիջի բանկ: Դա ամենևին էլ կոպիտ չէ, այլ իրականություն»,- Ջոբսի խոսքը մեջբերում է Ուոլթեր Այզեքսոնը:

 

Հռիփսիմե Ջանփոլադյան - ականավոր հնագետ, ով հայտնի արևելագետ Բորիս Պիոտրովսկու կինն է: Նրա ավանդը մեծ է մեր հնագետ կադրերի պատրաստման հարցում: Նրա թողած գիտական ժառանգությունն անգնահատելի է ոչ միայն ներհայաստանյան` այլև համաշխարհային գիտական մակարդակով:

 

Մարիետա Շահինյան- խորհրդային գրող, մեկը առաջին գիտական - գեղարվեստական գրողներից, բանաստեղծ, վիպասան, պատմաբան, արվեստաբան, հասարակական գործիչ, Սոցիալիստական աշխատանքի հերոս, Լենինյան մրցանակի դափնեկիր:

 

Կարինա Մելիք-Փաշաև - Ռուսաստանի թատերական արվեստի պետական համալսարանի ռեկտոր, երաժշտության պատմության և տեսության, երաժշտական և կատարողական արվեստի պրոֆեսոր, արվեստագիտության դոկտոր, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ:


Ագնես Ջոակիմ (Աշխեն Հովակիմյանը)- սիգապուրյան հայ համայնքի ակտիվ անդամներից է եղել, ներկայացրել է իր հայտաբերած խոլորձի տեսակը 1899-ին: 1981-ին այն ընտրեցին` որպես Սինգապուրի ազգային ծաղիկ: Ագնեսը մահացել է հենց 1899-ին քաղցկեղից` եղեգնուտում իր հայտնաբերած ծաղկի համար պարգևատրվելուց երեք ամիս անց: Նրա շիրմաքարը գտնվում է Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում:

 

Երաժշտական գործիչներ

 

Սիրվարդ Գազանճեան - երգչախմբային և վոկալ գործերի հեղինակ է: Նա նաև հանդիսանում է սիմֆոնիկ և կամերային երաժշտության և հայերեն բանահյուսություն գործիքավորման հեղինակ: Այժմ նա դասավանդում է Շվեյցարիայի և Ֆրանսիայի երաժշտական հաստատություններում:


Դիանա Շնորհակյանը ֆրանսիացի դաշնակահարուհի է, հեռուստահաղորդավարուհի, դերասանուհի և մոդել:

 

Դերասանուհիներ

 

Վիվիեն Լի - անգլիացի դերասանուհի, մոր կողմից ունի հայկական արմատներ:


Էլեոնորա Սուզե - իտալական թատրոնի ողբերգական ժանրի դերասանուհի:

 

Սիրանույշ ( Մերոբե Լատարձյան) - թուրքական թատրոնի դերասանուհի, մեծ հաջողություններով շրջել է ռուսական կայսրության բազմաթիվ քաղաքներում:

 

Երգիչներ

 

Շերը (իսկական անունը Շերիլին Սարգիսեան ԼաՊիեր Բոնո Ալլմըն) հայ-ամերիկյան հայտնի փոփ-երգչուհի, երգերի հեղինակ, դերասանուհի, ռեժիսոր և երաժշտական պրոդյուսեր, ծագումով հայ։ Հաճախ նրան կոչում են «Փոփի Աստուածուհի: Մեկն է այն քչաքանակ աստղերից, որի պարգևատրությունների հավաքածուում միաժամանակ առկա են «Օսկար», «Գրեմմի», «Էմմի» և երեք «Ոսկե գլոբուս», որոնք նա ստացել է` կինո, երաժշտական և հեռուստատեսային ինդուստրիաներում ունեցած մեծ ներդրումների համար:

 

Գոհար Գասպարյան - խորհրդային օպերային երգչուհի Գոհար Միքայելի Գասպարյան (օրիորդական ազգանունը՝ Խաչատրյան ), հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, քնարակոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, սոցիալիստական աշխատանքի հերոս։


Շոու բիզնեսի ներկայացուցիչները


Քիմ Քարդաշյան - ամերիկացի դերասանուհի, ֆոտոմոդել, «Պար Աստղերի հետ» իրական շոու յոթերորդ սեզոնի և Keeping Up with the Kardashians սերիալի մասնակից։


Քորթնի Քարդաշյանը - ամերիկացի մոդել, դերասանուհի և գործարար:


Քլոե Քարդաշյան - մոդել, հեռուստա և ռադիո հաղորդավար, գործարար:


Կարինա Ազնավուրյան - Կարինա Բորիսի Ազնավուրյան (ծնվ. 1974, սեպտեմբերի 19, Բաքու) - ազգությամբ հայ, Ռուսաստանի Դաշնության սուսերամարտիկ։ Ռուսաստանի Դաշնության սպորտի վաստակավոր վարպետ: Օլիմպիական խաղերի արծաթե և ոսկե մեդալակիր։ 1992-ից բնակվում է Մոսկվայում։