1in.am-ը գրում է.

 

Շատ մեծ քանակությամբ կարմիր մսի օգտագործումը կարող է առաջացնել Ալցգեյմերի հիվանդություն: Այս մասին գրում է Kedem.ru-ն` վկայակոչելով Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականներին:

 

 

Գիտնականները պարզել են, որ երկաթի կուտակումը, որը պարունակում է կարմիր միսը, կարող է հանգեցնել ուղեղում նյարդային ազդանշանների խախտմանը: Դա էլ իր հերթին մեծացնում է Ալցգեյմերի հիվանդության առաջացման վտանգը: Նշվում է, որ այդ հիվանդության առաջացմանը կարող է խոչընդոտել ճիշտ սննդակարգը: