Ճապոնական սնկի մեջ պարունակվող նյութը կարող է բուժել արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց: Այս մասին հայտնում են հետզոտողները: Նրանք պարզել են, որ սնկի այս տեսակը ոչնչացնում է քաղցկեղածին բջիջները, այս դեպքում` պապիլոմավիրուսը: «Սնկերը քաղցկեղային ուռուցքից հանում են ակտիվ նյութը, ինչը դանդաղեցնում է ուռուցքի աճը»,- այս մասին նշում է գլխավոր հետազոտող Ջուդիտ Սմիթը:

 


Ամերիկյան գինեկոլոգիայի և ուռուցքաբանության միության ամենամյա սիմպոզիումի ընթացքում ներկայացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սնկերում պարունակվող նյութը ոչնչացնում է վարակը և լաբորատոր, և բնական պայմաններում: Սնկի նյութը հետազոտողները փորձարկել են արգանզի վզիկի քաղցկեղ ունեցող հիվանդների և և հիվանդ մկների վրա: Արդյունքները ցույց են տվել, որ երկու դեպքում էլ նյութը 90 օրվա ընթացքում ոչնչացրել է վիրուսը: