Ռոք երաժշտությունն աշխարհում ամենատարածվածներից է, բայց նաև՝ամենաքննադատվողը… Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը «Էմփիրեյ» ռոք խմբի դաշնակահարուհի Գիսանե Պալյանն է, ում հետ զրուցեցինք ոչ միայն ռոքային, այլ տարբեր երաժշտական ուղղությունների մասին: Ի դեպ, Գիսանեն հանդիսանում է նաև Շանթ հեռուստաընկերության մի շարք երաժշտական նախագծերի պրոդյուսեր, գրում է երգեր հայ և արտասահմանցի երգիչների համար:
- Ձեր խումբը՝ «Էմփիրեյը», ունենալով հիմնավոր պատճառներ, նախորդ տարի պասիվ շրջան ապրեց: Արդյոք 2014-ին առավել գործունյա կլինեք:
- Քանի որ նախորդ տարվա առաջին կեսից մեր մեներգիչը՝ Սարգիս Մանուկյանը, մեկնեց ԱՄՆ, խումբն, իսկապես, ավելի պասիվ դարձավ: Պատճառն այն է, որ նախ չգիտեինք՝ որքան ժամանակով է մեկնել, կվերադառնա՞, թե՞ ոչ: Երբ արդեն մեր խումբ ներառեցինք նոր մեներգիչ՝ Եվա Սուջյանին, իր հետ մի քանի բարեգործական համերգային ծրագրով ելույթ ունեցանք… Քանի որ մեներգիչը փոխվեց, ու հիմա նա աղջիկ է, հնարավոր է «Էմփիրեյի» նախորդ ձևաչափից մի փոքր շեղվենք…
Շարունակությունը` այստեղ: