Երգչուհի Հռիփփսիմե Հակոբյանն ու երգիչ Արամեն օրերս իրենց երկրպագուների դատիններկայացրել են զուգերգը: Սա այն անակնկալն էր, որի մասին ավելի վաղ ESem.am-ին ասել էրՀռիփսիմեն: Երգի երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերինը` Ավետ Բարսեղյանը:

 

 

 

«Որոշեցինք ստեղծել մի գեղեցիկ երգ, որը շատ սիրեցինք և հասկացանք, որ կարելի է տեսահոլովակ նկարահանել այդ երգի հիման վրա,- ասաց Հռիփսիմեն ու հավելեց, որ տեսահոլովակն արդեն նկարահանել են, այն բավականին հետաքրքիր է ստացվել: -Տեսահոլովակում շատ մեծ անակնկալ կա, որը կհասկացվի այն տեսնելուն պես»:

 

 

Հռիփսիմեն հայտնեց, որ տեսահոլովակի հետ կապված ամեն բան ցանկանում են անակնկալ թողնել, հենց այդ նկատառումով անգամ լուսանկարներ չեն տարածում, այնուամենայնիվ, ESem.am-ին հաջողվեց պարզել, որ անակնկալը կլինի կերպարների տեսքով. «Երկու շատ հետաքրքիր կերպարներում եմ լինելու»: Տեսահոլովակի ռեժիսոն Արեն Բայադյանն է:

 

Շարունակությունը` այստեղ: