Tert.am-ը գրում է.

 

Հոլիվուդի ամենախորհրդավոր աստղերից մեկի՝ Մառլեն Դիտրիխի անձնական իրերը կվաճառվեն աճուրդում, հայտնում է BBC-ն:

 

Ըստ աղբյուրի՝ կինեմատոգրաֆի հոմանիշ Դիտրիխի 250 իրեր, այդ թվում՝ նամակներ, զարդեր, աքսեսուարներ, վաճառքի է հանել նրա թոռ Դեյվիդ Ռիվան:

 

Ռիվան ասել է, որ այդ իրերը հիմնականում սեքս-խորհրդանիշի բուռն կյանքի ականատեսն են եղել, սակայն երկար տարիներ պարզապես փակի տակ են եղել:

 

Հավաքածուի ամենաթանկ նմուշը կարող է դառնալ Էռնեստ Հեմինգուեյի նամակը դերասանուհուն: Դրանում անվանի գրողը սիրախաղ է ներկայացնում Դիտրիխի հետ, ասում, որ պատկերացնում է նրան բեմում՝ հարբած և մերկ:


Դիտրիխն ու Հեմինգուեյը ծանոթացել էին 1934-ին և երկարամյա ընկերներ դարձել, սակայն դերասանուհու խոսքով՝ ռոմանտիկ հարաբերությունների այդպես էլ երբեք պատրաստ չէին եղել: