Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը կտրուկ փոխել է արտաքին տեսքը հեռուստաշոուի համար, հայտնում է Huffington Post-ը: Քարդաշյանը, որը հայտնի է պրոֆեսիոնալ լուրջ դիմահարդարմանն իր լուրջ մոտեցումներով, այժմ հանդես է եկել ծուռ ատամներով ու ակնոցով:

 

33-ամյա Քիմն այս տեսքով հանդես է եկել Oxygen հեռուստաալիքի նոր՝ Celebrities Undercover («Ծպտված աստղեր») նախագծում: Քիմի լիակատար կերպարանափոխությանը նպաստել են հատուկ պրոթեզները:

 

Ըստ աղբյուրի՝ Քիմը հանդես է եկել նաև այնպիսի տարօրինակ առոգանությամբ, որով չեն խոսում մոլորակում և ոչ մի տեղ: Այս շոուում Քարդաշյանը հանդես է գալիս Սինտիա անունով և փորձում է խաբել իր երեք երկրպագուներին, ինչին կարելի է հետևել տեսանյութում:

 

Շարունակությունը` այստեղ: