Armstar.am-ը գրում է.
Հինգ օրում Արամ MP3-ի Not alone-ը դիտվել է ավելի քան հինգ հարյուր հազար անգամ, ամենաշատը` Եվրատեսիլ 2014-ի մասնակից տեսահոլովակներից: Հոլովակի մեջ դավադրության տեսության սիրահարները հայտնաբերել են ուկրաինական հետք: Այդ ինչպես ստացվեց, որ ուկրաինական խառը ժամանակներում «դուք միայնակ չեք» բովանադակությամբ երգ գրվեց, այն էլ Եվրատեսիլի համար: Հարցի հեղինակները դրա տրամաբանական լինելը հիմնավորում են երկաթե փաստով` հոլովակի հերոսուհին ուկրաինուհի է: Not alone-ի ուկրաինուհին Դիանա Մալենկոնն է` դերասանուհի, հաղորդավար, մոդել: Արմատների ուղիղ կեսն է Ուկրաինայից: Ֆեյսբուքի էջում ուկրաինացիներին քաջալերող իր փոստերն էլ հենց սրանով է մեկնաբանում: Բայց ինքն էլ է զարմացած` ի՞նչ կապ ունի դա Եվրատեսիլի երգի բովանդակության հետ: Ուկրաինական հետքի կողմնակիցներն ավելի հեռուն են գնացել: Նույնիսկ երգն են շրջել ու ոչ միայն ուկրաինական ակցենտ, այլեւ բառեր են հայտնաբերել: Արամ MP3-ին ծիծաղում է` Not alone-ը քաղաքական ոչ մի մեսիջ չի ուղարկում, սիրային երգ է` սիրահարներին ուղղված: