Այսօր` մարտի 18-ին, 72 տարեկան հասակում մահացել է քանդակագործ, ՀՀ ժողովրդական նկարիչ Արա Շիրազը: Ինչպես BRAVO.am-ին հայտնել են “Նաիրի” բժշկական կենտրոնից, նրա մոտ ախտորոշվել էր գլխուղեղի ինսուլտ:
BRAVO.am-ը ցավակցություն է հայտնում Արա Շիրազի հարազատներին, ընկերներին եւ նրա արվեստի սիրահարներին:
Արա Շիրազը ծնվել է 1941թ. հունիսի 8-ին, Երեւանում: Բանաստեղծ Հովհաննես Շիրազի եւ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին է: 1966թ. ավարտել է Երեւանի թատերական արվեստի ինստիտուտը: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների Հայաստանում եւ արտերկրում: 1968թ-ից Հայաստանի Նկարիչների միության անդամ է:
Շարունակությունը` այստեղ: