Տղամարդիկ կանանցից ավելի շատ են ստում, օրական միջինը երեք անգամ, իսկ մեկ տարվա կտրվածքով`1092 անգամ: Նմանատիպ տվյալներ են ստացել գիտնականները վերջերս կատարած հետազոտությունների արդյունքում, որոնց միջոցով պարզվել է նաև, որ կանայք օրական միջինը երկու անգամ են ստում, իսկ տարեկան` 728:

 

Գիտնականները պարզել են, որ կանայք հակված են խաբելու միայն կոնկրետ իրավիճակներում, օրինակ` երբ փորձում են զուգընկերոջից թաքցնել նոր հագուստ գնելու փաստը: Կանանց 39%-ը հարկ են համարում թաքցնել իրենց անձնական գնումները, այնինչ` տղամարդկանց միայն 26%-ն է թաքցնում իրենց իրական գնումները:

 

Մարդիկ առհասարակ ստում են սեփական կյանքը թեթևացնելու նպատակով, սակայն պետք է հասկանալ, թե որտեղ է ավարտվում ստելու սահմանը, քանի որ սուտը հղի է երկարաժամկետ անցանկալի հետևանքներով: Մի սուտը կարող է իր հետևից ստերի բազում շարան ծնել և խնդրահարույց դառնալ:

 

 

Շարունակությունը` այստեղ: