Tert.am- գրում է.ը
Հեղինակավոր The Ritz-Carlton հյուրանոցային ցանցի մոսկովյան հյուրանոցում հայտնվել է շների համար նախատեսված մենյու, որում ներառված են արգանակով, մսի կտորներով, գազարով, ոլոռով, բրնձով ապուրներ, ինչպես նաև շիլա ու սաղմոն։
Ինչպես հայտնում է Газета-ն, բացի այդ, հավելավճարի դիմաց հնարավոր է հյուրանոցի խոհարարին պատվիրել ինչ-որ հատուկ ճաշատեսակ պատրաստել շան համար։
The Ritz-Carlton-ը նաև հայտնել է, որ հյուրանոցի ղեկավարությունն այլևս հավելյալ գումար չի գանձի այն հաճախորդներից, որոնք ժամանում են ընտանի կենդանիների հետ։ Սակայն նշվում է, որ այս հյուրանոցում բնակվելու համար կենդանին պետք է լինի առողջ, դաստիարակված ու կշռի 10 կգ ոչ ավելի։
Աղբյուրը նկատում է, որ The Ritz-Carlton-ն առաջինն է նման բան արել Մոսկվայի հյուրանոցների շրջանում։