Ladynews.am-ը գրում է.
Ամուսինները դադարել են լինել զուգընկերներ: Երբ զուգընկերներից մեկը նկատում է անպատասխանատվություն, անհուսալիություն և էգոիզմ դիմացինից, դա աստիճանաբար ոչնչացնում է սեռական ցանկությունը, էմոցիոնալ մտերմությունը:
Մշտական բողոքներ և մեղադրանքներ: Երբ ընտանեկան հարցերը չեն լուծվում, արդյունքում դա բերում է անբավարարության, թաքնված վիրավորանքի, ինչն էլ քայքայում է հարաբերությունները:
Նարցիսություն: Մեզնից յուրաքանչյուրը այս կամ այն չափով նարցիս է: Ինքնասիրահարվածի պահվածքը կարող է դառնալ խնդիր, երբ զուգընկերները չեն կարեկցում միմյանց, յուրաքանչյուրը սկսում է մտածել միայն իր մասին:
Վնասակար սովորություններ: Երբ լինի նման խնդիր, իսկ երկրորդ կեսը բարկություն և անհանդուրժողականություն ցուցաբերի, ավտոմատ կերպով կդադարի երկուսի միջև հարգանքն ու փոխհամաձայնությունը: Այս խնդիրները պետք է լուծել մինչև ամուսնանալը և մինչև սովորություն դառնալը, որպեսզի դրանք չմտնեն ընտանիքներն ու հիմնովին քանդեն դրանք: