Ladynews.am-ը գրում է.

 

Որպեսզի ավելի ուժեղացնել սեքսի ժամանակ ստացված էմոցիաները, բրիտանացի գիտնականները խորհուրդ են տալիս զույգերին չթաքցնել զգացմունքները ու չզսպել բացականչությունները:

 

Լիդս համալսարանի հետազոտողները հանգել են այն եզրակացության, որ ուղիղ կապ կա անկողնում էմոցիաների արտահայտման եւ սեքսի ժամանակ ունեցած զգացողությունների միջեւ: Սեռական ակտի ժամանակ հնչած ձայները խոսում են այն մասին, որ զույգը՝ թե՛ կինը, թե՛ տղամարդը հաճույք են ստանում: Այդ վիճակը զույգին դարձնում է ավելի ինքնավստահ ու ստիպում սաստկացնել զգացողությունները: Կանանց շրջանում անցկացվել է հետազոտության ժամանակ հարցվածների 92%-ը խոստովանել է, որ բարձր տնքում են սեքսի սկզբից մինչեւ այն պահը, երբ զուգընկերը սկսում է իր «գործը», եւ դա էլ ավելի է ուժեղացնում զգացողությունները: Բացի դա՝ կանանց ճնշող մեծամասնությունը համոզված է, որ տնքոցներն անկողնում բարձրացնում են տղամարդու ինքնագնահատականը: Գիտնականները փաստել են նաեւ՝ կա կարծիք, որ կանայք ավելի հաճախ են օրգազմի ստիմուլացիա անում, քան տղամարդիկ, իսկ դա խոսում է նրա մասին, որ վերջիններս պատասխանատվությամբ են վերաբերվում իրենց զուգընկերոջը, նրա զգացողություններին: