
Tert.am-ը գրում է.
Ամերիկյան Time պարբերականը վերլուծել է աշխարհի մոտ 500 քաղաքներում արված ինքնալուսանկարների (selfie) վիճակագրությունը և կազմել այն քաղաքների ցուցակը, որտեղ առավել շատ են լուսանկարվում, գրում է «Комсомольская правда»-ն։
Ամենաշատն ինքնալուսանկարվում են Ֆիլիպինների Մակաթի քաղաքում՝ 100.000 բնակչի դեպքում 258 ինքնալուսանկար։ Երկրորդ տեղում է Նյու Յորքի Մանհեթեն շրջանը՝ 202 լուսանկար, թեև այնտեղ նման լուսանկարների հեղինակները մեծամասամբ ոչ թե քաղաքացիներն են, այլ զբոսաշրջիկները։ Երրորդ հորիզոնականում է ևս մեկ ամերիկյան քաղաք՝ Մայամին (155)։
Ընդհանուր առռմամբ ցուցակում ներառված է 459 քաղաք։ Այն կազմելու ընթացքում հաշվի են առնվել հունվարի 28-ից փետրվարի 2-ը և մարտի 3-7-ը ժամանակահատվածում արված ինքնալուսանկարներն Instagram-ում։ Վերլուծվել է ավելի քան 400.000 լուսանկար։
1. Մակաթի-սիթի, Ֆիլիպիններ՝ 258,
2. Մանհեթեն՝ 202,
3. Մայամի՝ 155,
4. Անահայմ և Սանտա Անա, ԱՄՆ՝ 147,
5. Պետալինգ Ջայա, Մալայզիա՝ 141,
6. Թել Ավիվ՝ 139,
7. Մանչեսթեր, Մեծ Բրիտանիա՝ 114,
8. Միլան՝ 108,
9. Սեբու-սիթի, Ֆիլիպիններ՝ 99,
10. Ջորջթաուն, Մալայզիա՝ 95։