PsyMag.am-ը գրում է.
Շատերիս երբեմն թվացել է, թե նոր վայրը հարազատ է կամ ունեցել ենք որոշակի զգացում, որ նախկինում եղել ենք այդ վայրում:
Այս առեղծվածային զգացումը, որ հայտնի է դեժավյու անունով, մարդն ունենում է, երբ նա զգում է, որ իրավիճակը ծանոթ է, անգամ եթե ապացույցներ կան, որ դա նախկինում տեղի ունենալ չէր կարող: Երկար ժամանակ սրան վերագրվում էին գերմարդակային գործոններից մինչև խորը նյարդաբանական խախտումները:
Վերջին տարիներին, երբ ավելի ու ավելի շատ գիտնականներ սկսեցին զբաղվել այս ֆենոմենի ուսումնասիրությամբ, դեժավյուն բացատրող տեսությունների թիվը ավելացավ: Պարզ դարձավ, որ որ դեժավյուի պատճառը միայն մարդու նյարդային համաակարգի աշխատանքի դժվարությունը չէ: Ըստ նոր տեսության` անհերքելի կապ կա դեժավյուի և մարդու ճանաչողական հիշողության միջև:
Ճանաչողական հիշողությունը հիշողության այն տեսակն է, որի շնորհիվ մենք հասկանում են, որ եղել ենք տվյալ վայրում, ճանաչում ծանոթ երգը ռադիոյով և այլն: Օրինակ, մենք ավտոբուսում հանդիպում ենք մի մարդու ու հիշում, որ նախկինում տեսել ենք նրան կինոթատրոնում: Սակայն լինում են դեպքեր, երբ մենք չենք հիշում, թե որտեղ ենք տեսել այդ մարդուն: Ենթադրվում է, որ դեժավյուն այդ հիշողության վրա հիմնված զգացումն է: Դեժավյուի ժամանակ մենք ընդունում ենք, որ իրավիճակը ծանոթ է, բայց չենք հասկանում թե ինչու:
Իրադարձությունները և էպիզոդները, որ տեղի են ունենում մեր կյանքում, պահպանվում են մեր ուղեղում որպես հատուկ անհատական տարրեր: Դեժավյու կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե ընթացիկ իրադարձությունը կամ որևէ երևույթ հիշեցնում է մարդուն այն իրադարձությունը, որը տեղի էր ունեցել նախկինում: Երբ հին հարաբերությունները բախվում են նոր հարաբերություններին, առաջանում է ընկերական զգացում նորի նկատմամբ: Կան շատ զուգահեռներ մարդու ճանաչողական հիշողության և դեժավյուն բացատրող տեսությունների միջև: Այնուամենայնիվ գիտնականները դեռևս շարունակում են ուսումնասիրել այն երևույթները, որ կարող են դեժավյուի պատճառ դառնալ:
Ոսկանյան Լուսինե