Արդեն պատրաստ է և երեկվանից համացանցում է տեղադրված երգիչ Նորոյի նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է նրա «Կյանքս կերել ես» երգի հիման վրա: Նույնանուն տեսահոլովակի երաժշտության հեղինակը Ռիչարդ Մադլենյանն է: Վերջինս նաև երգի խոսքի համահեղինակն է` Մանե Հակոբյանի հետ: Գործիքավորումը Արթուր Սեդրակյանինը և Բինար Համբարձումյանինն է, ովքեր նաև այս տեսահոլովակի երաժշտական պրոդյուսերն են: Տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է: