Այս տարօրինակ կառույցները հեղինակել են «Patkau Architects» ընկերության դիզայներները՝ որպես ժամանակավոր զրուցարաններ՝ կանադական Վիննիպեգ քաղաքի բնակիչների համար:
Ձմռանը, երբ գետերը սառչում են, այս վայր են ժամանում բազմաթիվ չմուշկներով սահելու սիրահարներ: Զրուցարանները ստեղծվել են նրանց համար. դրանցում կարելի է թեյ խմել, մի բան համտեսել, կամ ուղղակի հանգստանալ և տաքանալ:
Տեղական դիտարժան վայր Winnipeg Skating Shelters-ը կառուցված է շատ հուսալի, գեղեցիկ և մաքուր, զրուցարաններում միշտ առատ լույս է. ցերեկը՝ արևի, գիշերը՝ էլեկտրական:
Կառույցների թեթև շինանյութը ճարտարապետները բացատրել են համատարած միատեսակ կառույցներին հակակշիռ ստեղծելու ցանկությամբ: Իսկ նման զրուցարաններ կառուցելու փաստը բացատրել են ձմեռային մարզաձևերի սիրահարների համար ջերմ և մտերմիկ մթնոլորտ ստեղծելու ցանկությամբ:
Շարունակությունը` այստեղ: