Երբ մի քանի ամիս առաջ Հերդա Մքքեննայի մոտ կրծքագեղձի քաղցկեղ հայտնաբերեցին, ընկերները որոշեցին աջակցել նրան և նկարահանվեցին ֆոտոսեսիայում: Դեպքը տեղի է ունեցել շուրջ մեկ ամիս առաջ: Հերդայի ընկերներից մեկը խնդրեց նրա բոլոր մտերիմներին հավաքվել մաիսին մեկ վայրում, որպեսզի նրա համար անակնկալ պատրաստեն: Որպես համերաշխության նշան` Հերդայի ընկերուհիները որոշել էին հետևել նրա օրինակին և սափրել գլուխները: Հերդան ապշած էր և անչափ հուզված, երբ տեսավ իր ընկերներին: