Բեմում նա նմանակում է Մոնիկա Լեվինսկու օրալ քնքշանքները, որ վերջինս անում էր ԱՄՆ նախագահ Բիլլ Քլինթոնին, և սեքս`շների նման, սատանան գիտի, թե ում հետ: Սայրուսը կիսամերկ վազում է բեմահարթակի մի ծայրից մյուսը` ասես արհավիրքից փախչելով: Մի խոսքով` Սայրուսի համերգներին չես ձանձրանա:
Այժմ նա շրջագայում է քաղաքներով ու գյուղերով «Bangerz» անվանումը կրող իր համերգաշարով: Մայլի Սայրուսի շոուին եկածները նրան դիմավորում են մեծ ոգևորությամբ և գոռում-գոչյուններով, ասես ամբողջովին թմրանյութի ազդեցության տակ են գտնվում ինչպես ինքը` 21-ամյա երգչուհին: Այդ պատճառով էլ վերջինս արդեն խնդիրներ է ունեցել Կանադայի ոստիկանության հետ: Այնուամենայնիվ, Մայլիին ամենուր չէ, որ անշլագ է սպասվում: Նրա որոշ համերգների գինը նվազել է` 225 դոլարից հասնելով 185 դոլարի: Բայց այս հանգամանքը բնավ էլ խոչընդոտ չի հանդիսանում երգչուհու պլանների համար. առաջիկայում նա նախատեսում է 39 համերգով հանդես գալ Հյուսիսային Ամերիկա, իսկ 21 համերգով` Եվրոպա մայրցամաքներում: