Tert.am-ը գրում է.
Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը տարիներ անց որոշել է բացահայտել, թե ինքն ինչպիսի խորամանկ քայլի է դիմել 1970-ականներին Հորդանանի թագավոր Հուսեյնի հետ խաղաղության հաստատմանն ուղղված բանակցություններին գաղտնի մասնակցելու համար։
Ինչպես նշում է Daily Mail-ը, Պերեսը պատմել է, որ ինքն անճանաչելիորեն կերպարանափոխվել է. կեղծ բեղեր է կպցրել, կեղծամ, ակնոցներ ու գլխարկ է դրել։
90-ամյա ղեկավարը մանրամասնել է, որ այդ ժամանակ ինքն Իսրայելի պաշտպանության նախարարն էր, սակայն նա չի հստակեցրել, թե ինչու է նախընտրել բանակցությունների ժամանակ «ինկոգնիտո» մնալ։
Իր կերպարանափոխությունը ներկայացնող ուշագրավ լուսանկարները Պերեսը տեղադրել է Facebook և Twitter սոցկայքերի իր էջերում։