Ladynews.am-ը գրում է.
Եղունգները ներկելը տանից դուրս գալուց անմիջապես առաջ՝ կնոջ սովորություններից մեկն է:
Իսկ եթե ցանկանում եք ներկել եղունգները, շտապ չորացնել դրանք և ոչ մի տեղ չուշանալ, կօգնեն առաջարկվող 2 մեթոդները:
Մատների եղունգները ներկելուց առաջ լաքը 20 րոպե դրեք սառնարանում, կամ քսելուց անմիջապես հետո չորացրեք այն մազահարդարիչի սառը հոսանքով: Այդպես դուք չորացնելու վրա կծախսեք ընդամենը մի քանի րոպե:
Եվս մեկ միջոց. ափսեի մեջ լցրեք սառը ջուր, կարող եք ավելացնել նաև սառույց: Լաքը քսելուց անմիջապես հետո մատները դրեք սառը ջրի մեջ և այնտեղ պահեք 3 րոպե: