4 տարի է` ամուսնացած եմ: Իմ սեռական կյանքը, կարելի է ասել, կանոնավոր է, սակայն միշտ նույն դիրքերով' կա՛մ միսիոներական, կա՛մ կինը վերևից: Ես փոփոխություն եմ ցանկանում, սակայն ամուսինս ընդառաջ չի գնում իմ ցանկությանը: Ես ինքս վախենում եմ քայլ անել, քանի որ վստահ չեմ` դա ինչպես կընդունվի ամուսնուս կողմից. ըստ նրա` կնոջ նախաձեռնությունն այդ հարցերում անպարկեշտություն է:

 

Հասկանում եմ քո մտավախությունը: Սակայն պիտի ասեմ, որ խնդիրը քո մեջ է, որովհետև արթուն ինքնագիտակցություն և ադեկվատ ինքնագնահատական ունենալու դեպքում նրա կարծիքը, տեսակետը կամ վերաբերմունքը, որը չի համընկնում կամ նույնիսկ հակասում է քոնին, չի կարող ազդել քեզ վրա` բերելով վախի առաջացման և կասեցնելով համապատասխան քայլերի ձեռնարկումը:

 

Շարունակությունը` այստեղ: