Ուկրաինացի երգչուհի Թինա Կարոլը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը, որը նկարահանվել է «Հեռանում եմ» լիրիկական ստեղծագործության հիման վրա:

 

«Սիրո և ձայնի ուժը»  անվանումով իր հյուրախաղերի ավարտին ժողովրդի սերը վայելող երգչուհին իր հավատարիմ երկրպագուներին նվիրեց իր նոր տեսահոլովակը: 


Ռոմանտիկ կոմպոզիցիան, որի համար ստեղծվել է տեսահոլովակը, տեղ է գտել Թինայի «Հիշում եմ» անվանումով ստուդիական ալբոմի մեջ: Նոր երգի, ինչպես նաև արտիստուհու ամբողջ ստեղծագործության գլխավոր պատգամը սերը պահպանելն է: