Tert.am-ը գրում է.

 

Աշխարհում զբոսաշրջային ամենաակտիվ կետերից մեկը՝ Մալդիվները, բանակցում է MPD Designs ընկերության ինժեներ Միկելե Պուզոլանտեի հետ՝ նրա հավակնոտ նախագիծը կյանքի կոչելու համար։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, Պուզոլանտեն ներկայացրել է արևի էներգիայով գործող, հյուրանոցով, լողավազանով, ինչպես նաև ստորջրյա դիտասենյակով համալրված լողացող շքեղ կղզի, որը կարող է դառնալ զբոսաշրջության ապագան։

 

Թեև այս կղզիներից յուրաքանչյուրի կառուցումը կարժենա մոտ 240 մլն դոլար, այնուհանդերձ Մալդիվները հաստատակամ է մտահղացումն իրականություն դարձնելու հարցում։