Life.panorama.am-ը գրում է.

 

Նորվեգիան ճանաչվել է աշխարհի ամենալավ երկիրն այն կանանց համար, որոնք ձգտում են աշխատանքում բարձունքների հասնել:

 

Համաձայն Glass Ceiling Index-ի վարկանիշի, Նորվեգիան առաջին տեղում է հայտնվել՝ առաջ անցնելով Նոր Զելանդիայից: Ինչպես հայտնում է Local-ը, Նորվեգիայում աշխատող կանայք առավել լավ են վարձատրվում, քան իրենց սկանդինավյան հարևանուհիները:

 

Նույն աշխատանքի համար կանայք Նորվեգիայում տղամարդկանցից 8% քիչ են վարձատրվում, սակայն Ֆինալանդիայում և Շվեդիայում այդ ցուցանիշը կազմում է 15%:

 

Ընդհանուր առմամբ կանանց աշխատանքի տեսանկյունից լավագույն 10 երկրների ցուցակում հայտնվել են 8 եվրոպական երկրներ. Նորվեգիա, Շվեդիա, Ֆինլանդիա, Լեհաստան, Ֆրանսիա, Դանիա, Հունգարիա և Իսպանիա: