Բազմաթիվ զգացմունքներ և ջերմություն կարող է պարունակել նկարը: Կան լուսանկարներ, որոնց նայելիս մենք կարող ենք տեսնել իրական երջանկության, տխրության, անակնկալի, վրդովմունքի արտացոլանքները: Եվ այդ նկարները շատ մեծ նշանակություն ունեն նրանց համար, ովքեր դրանք ստեղծել են, նրանց համար, ովքեր պատկերված են այդ նկարներում, և նույնիսկ նրանց համար, ովքեր պատահական դիտորդի դերում են: Մարդկային զգացմունքները ներկայացնող ամենանուրբ պահերն են ներկայացված այս լուսանկարներում:
Անսպասելի ամուսնության առաջարկություն` երիտասարդի կողմից
Լուկաս Հեմբրին և նրա շուն Ջունոն: Փոքրիկ Լուկասը տառապում է Սանֆիլիպոյի սինդրոմով
Չին տղամարդը արտասվում է՝ երկրաշարժից հետո ավերակների միջից գտնելով ընտանեկան ալբոմը
12-ամյա հաշմանդամ Ղուկասն, ով գամված է սայլակին, լուսանկարչի օգնությամբ ստացել է ազատ շարժվելու հրաշալի պատկերներ
Շունը սգում է իր զինծառայող տիրոջը մահը
Զինվորականը տեսնում է իր երեխային առաջին անգամ
Առնուլֆ Կաստորենայի հաղթանակը` Պարալիմպիկ խաղերին
Տղամարդը սովորեցնում է իր կնոջը այբբենարանը, քանի որ նա կորցրել է հիշողությունը
8-ամյա Քրիստիան Գոլցզինսկին իր հոր փոխարեն դրոշ է ստանում, քանի որ իր հայրը՝ ռազմածովային սերժանտ Մարկ Գոլցզինսկին, Իրաքում մահացել էր:
Հնդկաստանում երկու ուսուցիչներ դասավանդում են անօթևան երեխաներին
Այս մարդն իր ուժերի ներածին չափով ամեն ինչ արեց իր հիվանդ կնոջ համար: Նա ցուցապաստառի վրա գրեց, որ փնտրում է երիկամ իր կնոջ համար և դուրս եկավ փողոց:
Մեր առաջին բարևն ու վերջին հրաժեշտը
Հիվանդանոցում, երբ այս փոքրիկ աղջկան այցելեց Բրայան Օ'Դրիսկոլը, նրա ուրախությանն ու երջանկությանը չափ ու սահման չկար:
Այս կինը զինվորական թաղման ժամանակ համբուրում է այն ավտոմեքենայի ապակին, որով բերում էին նրա 20-ամյա եղբոր դիակը:
Տարիների բացակայությունից հետո, զինվորի և հոր հանդիպումը
Քաղցկեղով հիվանդ երեխան հայելու վրա նկարում է իր երազանքը
Կենաց-մահու պայքարի թեժ պահին սերժանտ Ֆրենք Պրեյթոնը կանգ է առնում, որպեսզի հոգ տանի մոտակայքում թափառող կատվի մասին, որի մորը սպանել էին:
Նիք Վուջիցիցը, չնայած նրան, որ զրկված է վերջույթներից, բայց վարում է լիարժեք կյանք
Անբուժելի հիվանդ մարդը Skype-ով դիտում է իր աղջկա հարսանեկան պարը
Այս կինն իր ամուսնու հետ ամեն օր ճաշելու էր գնում: Ամուսնու մահից հետո նա իր հետ ճաշարան էր տանում լուսանկարներ
Այս մարդը վերհիշում է իր կնոջ հետ անցկացրած ցանկացած պահ` պատրաստելով նստարան նրա լուսանկարով
Թեյլոր և Դանիելե Մորիսն ապացուցեցին ողջ աշխարհին, որ իրական սերը կարող է հաղթահարել ցանկացած դժվարություն