«Արի պայմանավորվենք»` այսպես է կոչվում նոր հեռուստածրագիրը, որը մարտի 14-ից ամեն ուրբաթ կտեսնեք Արմենիա TV-ի եթերում:
Հաղորդումը կվարի Արմեն Պետրոսյանը, նույն ինքը` Մենչը: Իսկ, թե ինչ կպայմանավորվի նա իր հաղորդման հերոսների հետ և առհասարակ ինչպիսի՞ հաղորդման մասին է խոսքը, ArmStar.am-ը պարզեց հենց հումորիստից:
Պարզվում է, շատերի կողմից սիրված և մշտապես հետաքրքրություն վայելող նախագծերից մեկը` «Թաքնված տեսախցիկը», վերադառնում է, պարզապես փոքր- ինչ այլ ձևաչափով և նախնական պայմանավորվածությամբ:
«Այս նախագիծը խաղային ֆորմատ է, որը հիմնված է թաքնված տեսախցիկ հասկացողության վրա: Այսինքն, ընտրվելու է մարդ, ով իր հետ բերելու է մտերիմներից ինչ-որ մեկին` կլինի դա ընկեր, ընկերուհի` բնականաբար տեղյակ չպահելով, թե ինչի մասին է խոսքը: Հետո մեր հերոսները գնալու են նախօրոք ընտրված մի վայր, իսկ մեր հյուրը ականջակալի միջոցով ինձ հետ կապի մեջ է լինելու և իմ հանձնարարությունների միջոցով, փորձելու ենք ամեն կերպ ազդել մյուս հերոսի նյարդերի վրա: Եթե նա կդիմանա տասը րոպե և չի նյարդայնանա, կամ մեր հյուրը ցույց չի տա, որ այս ամենը նկարահանում է թաքնված տեսախցիկը, ապա նրանք կստանան նվեր քարտ` 50 հազար դրամի չափով»,- ասաց Մենչը:
Շարունակությունը` այստեղ: