Կանացի ընկերությունը նման է երկու անկախ պետությունների ժամանակավոր միասնութանը, միասնություն, որում յուրաքանչյուր պետությունն առաջին հերթին պաշտպանում է իր շահերը: Միասնությունը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ այն շահավետ է պետություններին:

 

Ընկերությունը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ շահերը չեն բախվել: Հոգեբանության տեսանկյունից սա շատ ավելի ճիշտ է, քան տղամարդկանց ընկերությունը: Կինն ավելի պրակտիկ է և չի դառնում սեփական ընկերության գերին: Այլ բան է տղամարդը, ով կարող է հանուն ընկերության խորտակել իր ողջ կյանքը:


Իհարկե, շատ են դեպքերը, երբ կանացի ընկերությունը տևում է մի ամբողջ կյանք: Սա խոսում է միայն այն մասին, որ կանանց շահերը երբևէ չեն բախվել: Կանացի ընկերության համար ճակատագրական է լինում հիմնականում շահերի բախումը տղամարդու հարցում: Երբ խոսքը տղամարդու մասին է, սկսում է գործել ջունգլիների օրենքը:


Մինչ շահերի բախումը կանանց ընկերությունը ոչնչով չի տարբերվում տղամարդկանց ընկերությունից. նույն փոխադարձ օգնությունն ու փոխըմբռնումը: Կանայք շատ անկեղծ են միմյանց հետ դշվարություններն ու հիասթափությունները կիսելու և միասին լաց լինելու հարցում: Սա է պատճառը, որ երբ կինը գտնում է իր արցունքները սրբելու և իրեն լսելու պատրաստ տղամարդու, ընկերուհիները մղվում են հետին պլան: